Ու՞մ հաշվին է անցկացվել պատգամավորների մանդատների շնորհման հանդիասավոր արարողությունը. Տ. Մուկուչյանի պարզաբանումը
ОбществоԱռաջ պետական ընտրություններից հետո Սահմանադարական դատարան դիմումները եւ ընդհանրապես արդյունքների բողոքարկման համար դատարան դիմելը թվում էր, թե ընտրական գործընթացի սովարական փուլ է: Այսօր՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման նոր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից հետո լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան առաջինն իրենց տեսակով, երբ ոչ մի կողմ կասկածի տակ չդրեց արդյունքները եւ չփորձեց բողոքարկել դրանք:
«Սա իմ կարծիքով մեծ ձեռքբերում է հայկական օրենսդրության զարգացման եւ ընդհանրապես քաղաքական մշակույթի ձեւավորման տեսանյունից:
Սա արտահայտում է քաղաքական ուժերի ընդհանուր գնահատականը եւ ինչու ոչ՝ մեր ընտրողների, ինչպես նաեւ այդ ընտրությունների կազմակերպման մակարդակի վերաբերյալ հանրության մոտեցումը», - ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ավելի վաղ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հասարակության վերաբերմունքը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ դիտորդների գնահատականները, կարելի է համարել, որ այս ընտրական գործընթացը լիովին համապատասխանում էր Ընտրական օրենսգրքին, չնայած նրան, որ սուղ ժամկետներում անհրաժեշտ էր դրանք կազմակերպել եւ հետագայում անցկացնել:
Հարցին՝ ու՞մ հաշվին է անցկացվել պատգամավորների մանդատների շնորհման հանդիասավոր արարողությունը եւ դրան հաջորդող հյուրասիրությունը, Մուկուչյանը նշեց, որ տվյալ միջոցառումն անցկացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակում: