Ձմեռային դիմահարդարման առանձնահատկությունները
LifestyleՄԱՇԿ. Եթե տաք եղանակին օգտագործում են մաշկի խնամքի հարթեցնող միջոցներ, ապա ձմռանը դրնց փոխարինելու են գալիս սնուցողները։ Անգամ կոմբինացված ու յուղոտ մաշկը կարիք ունի սնուցման, էլ չասած չոր մաշկի մասին։ Ջերմաստիճանի կտրուկ իջեցման հետ մաշկը կորցնում է պաշտպանիչ շերտը, առաջանում են ճաքեր եւ մաշկը սկսում է օրվա ընթացքում էլի ավելի շատ ճարպոտել։ Չոր եւ նորմալ մաշկ ունեցողները կարող են սնուցող քսուկ օգտագործել անգամ առավոտյան, սակայն պետք է թողնեն, որ այն ներծվվի, նոր դիմահարդարվեն։ Կոմբինացված եւ ճարպոտ մաշկ ունեցողներն ավելի ճիշտ կանեն մաշկը սնուցեն երեկոյան։ Հիշեք, որ ձմռանը մաշկին կրեմ խորհուրդ է տրվում քսել տանից դուրս գալուց կես ժամ առաջ։
Շուրթեր. Եվս մեկ գոտի, որը տուժում է հատկապես ցուրտ եղանակին։Ակտիվ զրույցները, համբույրները, սնունդն ու խմիչքը ցրտին, շուրթերը կրծոտելու սովորությունը բերում է դրանց չորացմանը, ճաքճքելուն։ Քնելուց առաջ պարտադիր օգտագործեք ճարպոտ բալզամ, որը կվերականգնի շրթունքները։ Բալզամի օգտագործման դեպքում ցանկացած շրթներկ ձեր շուրթերին գեղեցիկ կնստի։
Դիմահարդարում. թեթեւ տոնային կրեմներին փոխարինելու են գալիս ավելի ծանրերը։ Եթե ամռանը մենք խուսափում ենք ծանր քսուկներից, ապա ձմռանը դրանք անգամ անհրաժեշտ են, քանի որ պաշտպանում են մաշկը արտաքին ագրեսիվ գործոններից։ Դեկորատիվ կոսմետիկայում նախապատվությունը տվեք կայունությանը։ Քամուց աչքերն արցունքոտում են, իսկ ձյունը կամ անձրեւը եւս մեկ փորձություն են հանդիսանում կոմսետիկայի կայունության համար։ Այդ պատճառով էլ կարող եք ընտրել ջրակայուն թարթչաներկ։
Ձմռանը շուրթերի դեկորատիվ կոսմետիկան ոչ միայն պետք է զարդարի, այլ նաեւ պաշտպանի շուրթերի նուրբ մաշկը քամուց ու ցրտից։ Անգամ եթե օդային փայլերի, ջրիկ շրթներկի սիրահար եք, ճիշտ կանեք դրանք թողնեք ամռան համար։Փայլերին, սովորաբար, քամուց կպնում են վարսերը, իսկ ջրային շրթներկները չորացնում են շուրթերը։ Ձեզ օգնության կգան հարմարավետ անփայլ շրթներկները։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի շրթներկները պարունակեն շատ յուղեր։