Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդը շան բուժման համար գումար չունենալու պատճառով կտրել է ձեռքի երակները
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 10-ին, արտակագր դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում մի քաղաքացի ինքնավնասում է արել՝ դանակով կտրելով ձեռքի երակները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ժամանել են նաև փրկարարներն ու փրկարար–հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Պարզվել է, որ նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն նշված բնակարանից երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց մեկնած իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահներին կատարվածի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա որդին և իրավապահներն ունեն տեղեկություններ, որ հայրը այդ քայլին է դիմել, քանի որ շան վիրահատման համար գումար չի կարողացել ճարել, ինչի համար էլ դիմել է այդ քայլին: