Իսպանիայի ոստիկանությունը հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել

Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:

Գործի քննությամբ պարզվել է, որ կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի վերջիններս իրենց ցանկալի արդյունքը ապահովեն, ապա, օգտագործելով հազարավոր մարդկանց անձնական տվյալները, խաղադրույքներ են կատարել այդ խաղերում ու հսկայական գումարներ վաստակել: Հանցավոր խմբավորման անդամների և նրանց հետ համագործակցող թենիսիստների անունները իրավապահները դեռ չեն բացահայտում, չեն նշում նաև՝ ձերբակալված հայերը Հայաստանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացիներ են:

Երեկ իսպանացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում խուզարկվել է 11 տուն՝ Իսպանիայի 9 տարբեր նահանգներում: Առգրավվել է 137 հազար եվրո գումար, զենք, տասնյակ համակարգիչներ, 5 շքեղ մեքենաներ, ոսկյա զարդեր ու շքեղության այլ պարագաներ: 42 բանկային քարտ ու հաշիվ սառեցվել է: 83 կասկածյալներից 15-ի վերաբերյալ դատարանն արդեն կալանավորման որոշում է կայացրել, մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման ու զենք պահելու համար: 68-ի մասով քննություն է ընթանում:

«Այս պահին մեր ունեցած փաստերը վկայում են, որ հանցախումբը սկսել է գործել 2017 թվականի փետրվարից, այս ընթացքում, մեր հաշվարկներով, նրանք միլիոնավոր եվրոների շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով», - ըստ Reuters լրատվական գործակալության, հայտարարել է Իսպանիայի ոստիկանությունը:

 

Մանրամասները տե՛ս այստեղ

 
loading...
Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք․ Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի Հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կնվազի Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով. ավտոներկրողներ Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը
website by Sargssyan