Անգամ կանաչի վաճառողներից են պահանջում 160 հազարանոց ՀԴՄ սարք
ՀասարակությունՀունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներն արդեն պարտադիր են բոլոր համապատասխան տնտեսվարողների համար: Տնտեսվարողները դժգոհում են ՀԴՄ սարքի բարձր արժեքից: Մեկ նոր սերդնի ՀԴՄ-ի սարքն արժե 160 հազար դրամ: Նշենք, որ հին ՀԴՄ սարքերի արժեքը 60 հազար դրամ էր: Գնային տարբերությունը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կապում է սուբսիդավորման հետ.«Նախկինում ՀԴՄ-ներ ներմուծող ՊՈԱԿ-ը բյուջեից սուբսիդավորվել է, և զեղչով վաճառել դրանք, իսկ հիմա սուբսիդիա չի լինի»: Տնտեսվարողները Armdaily.am-ի զրույցում նշեցին, որ ՀԴՄ սարքերը կարող են ձեռք բերել նաև ապառիկով.«Դիմում ես գրում, վճարում ես 10 հազար դրամ, այնուհետև ամեն ամիս վճարում ես մնացածը»: Նշեցին նաեւ, որ չնայած դեկտեմբերի կեսերին արդեն դիմում գրել են, սակայն դեռ պատասխան հարկայինից չեն ստացել.«Վատն էլ այն է, որ դեռ չենք ստացել նորը, սակայն հինն էլ չենք կարող օգտագործել, քանի որ ավելի մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Ստացվում է, որ մինչև նոր սարքը չունենանք՝ ՀԴՄ չենք կարող տրամադրել»: Այսօր էլ Armdaily.am-ի կայքի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են շուկայի տնօրինությունից աշխատակիցներին զգուշացրել, որ ձեռք բերեն նոր սերդնի ՀԴՄ սարքերը, որպեսզի չտուգանվեն: Նշենք, որ նոր սարքը ձեռք չբերելու տուգանքը մոտավոր 200 հազար դրամ է, իսկ նախազգուշացվող աշխատակիցը կանաչի վաճառող մեծահասակ կին էր։ Անյուտա Աթանեսյան