Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հանրային ՀԸ-ի լրատվականի լրագրողների կեսն ու մեկնաբանների մեծ մասը փոխվելու են

Society

Հանրային հեռուստաընկերության լուրերի ծրագրում գրաքննություն չկա: Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, որն այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա դեկտեմբեր ամսին: Լուրերի թողարկումում, ինչպես նաեւ կադրերային քաղաքականությունում, ինչպես ասաց Ղազարյանը, շատ մեծ փոփոխություններ են կատարվել: «Երկուշաբթի օրվանից մենք եթեր ենք մտնելու շատ ավելի մեծ ծավալով. 2 ժամը մեկ կլինեն լուրեր, ժամը 13:00-ից սկսած առավոտյան թողարկում կլինի, հյուրեր են լինելու հրատապ թեմաներով: 60 րոպե տեւողությամբ կլինի ժամը 21:00-ի լուրերի թողարկումը, որտեղ կլինի նաեւ իմ հարցազրույցը: Շաբաթ օրը կունենանք երեկոյան գլխավոր թողարկումը, որովհետեւ մեր լուրերի վերջին ժամն է լինելու՝ 1 ժամանոց գլխավոր թողարկումն է: Լուրերում կփորձենք հնարավորինս ուղիղ եթերի ռեժիմով արագ, օպերատիվ լրատվություն տալ: Կլինեն մեկնաբանություններ, կապեր աշխարհի տարբեր կետերից: Շատ մեծ են փոփոխությունները, ամսի 14-ից եթեր կմտնենք այդ ռեժիմով»: Ղազարյանի փոխանցմամբ՝ լուրերի մեկնաբանական գրեթե ողջ կազմը եւ լրագրողների գրեթե կեսը փոփոխվել են: Արդյոք, այսպես ասած՝ հանրայինի լուրերի հնաբնակ լրագրողները նոր լրագրողներով են փոխարինվելու, մեր այս հարցին ի պատասխան Ղազարյանն ասաց՝ «Հանրային հեռուստաընկերության լուրերը երկրում խոսքի ազատության չափորոշիչները դնող ինստիտուտ է նաեւ: Եթե հանրայինի լուրերը ազատ են իքս չափով, ապա այդ երկրում իքս չափով է ազատ խոսքի ազատությունը, եւ մնացած բոլոր լրատվակաները իրենց ազատությունում մինիմում այդքանը կարող են անել: Այս պարագայում մեր խնդիրն է փոխել այդ լուրերի տրամաբանությունը, ինչպես որ մինչեւ հիմա այս 20 տարիների ընթացքում եղել է հանրայինում, որպեսզի այն չլինի իշխանական: Ես առաջին օրվանից ասել եմ՝ մենք՝ լուրերը, չակերտավոր ասած՝ հակահեղափոխական ենք, հիմա չպետք է լինենք հեղափոխական: Հիմա մենք պետք է լինենք լրագրողական : Մենք հակահեղափոխականներից ոչ թե պետք է դառնանք հեղափոխական, այլ պետք է դառնանք լրագրող: Եվ լուրերը լինելու են այդ տրամաբանության մեջ՝ հավասարակշռված, հավասարահեռ եւ օպերատիվ: Այն, ինչը, որ լուր է, այն ինչը հասարակությանը հետաքրքիր է իր կարծիքը ձեւավորելու համար, դա նրանք առաջինը կտեսնեն հանրայինով: Կադրային բոլոր փոփոխությունները միտված են այս տրամաբանության սպասարկմանը»: Այդ քաղաքականությունն ու տրամաբանությունը բխում է ղեկավարությունից, ինչպիսի պահանջ դնի ղեկավարությունը, այդպես էլ կաշխատի լրագրողը, արդյոք պարտադի՞ր էր լրագրողական կազմի մեծ փոփոխություն, մեր այս հարցին պարոն Ղազարյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ ուզում որեւէ բան պարտադրել: Ես կարծում եմ՝ առանց որոշակի թիմի փոփոխության, ոլորտի փոփոխության, ոչ մի նոր զարգացում հնարավոր չէ: Եվ հենց դրա համար ասացի՝ փոխվել է գրեթե կեսը, ինչը ենթադրում է որ այն մի կեսը մնացել է»: Թե որ լրագրողներն այլեւս չեն աշխատի հանրայինի լուրերի ծառայությունում, Ղազարյանը անուններ չտվեց, ասաց՝ «Չեմ ուզում անձնավորված նայել երեւույթին: Բայց մի բան կասեմ՝ այն, ինչ տեսել ենք, չեմ ուզում գնահատական տալ, դա կփոխենք եւ կտանք օպերատիվ, հավաստի լրատվություն: Հասարակությունը դրա համար վճարում է եւ իրավունք ունի եթերում տեսնել դա: Եվ եթե վերջին 20 օրերին լուրերը դիտել եք՝մենք իշխանությանը հաճո որեւէ բան լուրերում չկա եւ չի լինելու»: Արդյոք լուրերի թողարկումում հանրությունը տեսնելու է Պետրոս Ղազարյանի «ճաշակով» մեկնաբանների եւ լրագրողների, թե՝ հանրային սեր վայելող դեմքեր, այս հարցին ի պատասխան էլ Ղազարյանն ասաց՝ «Ես ասացի չափանիշները՝ օպերատիվ ու օբյեկտիվ: Մարդ կա չի սիրում այդպիսի լուրեր, կարող է մարդ կա՝ իշխանամետ է եւ սիրում է, որ լինեն ընդդիմությանը հարվածող լուրեր, կարող է մարդ կա՝ չի սիրում գործող իշխանությանը եւ ցանկանում է միայն քննադատական լուրեր տեսնել: Մենք չենք շարժվելու ո՛չ այս, ո՛չ այն տրամաբանությամբ: Մենք հավասարահեռ ենք լինելու, չքաղաքականացված, լուրեր»: Ղազարյանն ասաց, նրանք, ովքեր չեն աշխատի այլեւս, բոլորին շնորհակալություն է հայտնելու, բացատրել է իրավիճակը եւ ինչ խնդիր են լուծելու. «Երբ մարդը գործից դուրս է գալիս, դա սոցիալական խնդիր է, եւ ես դա շատ ծանր եմ տանում: Մի բան պիտի հասկանանք ՝ կամ գնում ենք առաջ, կամ գնում ենք նույն ձեւով»: Հանրային եք բերում այն լրագրողներին, որոնց հետ ժամանակին Կենտրոն ՀԸ-ում աշխատել եք, եւ դա, ըստ որոշ կարծիքների, ձեր ամբիցիան է. այս դիտարկմանն էլ Ղազարյանը պատասխանեց՝ «Ես ամբիցիա ունեմ, եւ դա նախկին «Հայլուրի» տրամաբանությունը փոխելն է: Սուտ է, Կենտրոն ՀԸ-ից որեւէ մեկ գործող լրագրող չի եկել, բայց որ լավը լիներ՝ մենք կհրավիրեինք: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց չեմ բերել»: Ղազարյանը վստահեցրեց՝ «Մենք քաղաքական տաբուներ չունենք: Ե՛վ ընդդիմությունն է լինելու եթերում, ե՛ւ իշխանությունը: Մեր խնդիրը հարթակ ստեղծելն է, որպեսզի հանրությունը ճիշտ կարծիք կազմի»: Փետրվար ամսվա սկզբից հանրայինում սկսվում է մեծ եթերաշրջանը, եւ ինչպես Ղազարյանը նշեց՝ քաղաքական «թոք-շոու»-ներ են լինելու, քննարկումների ֆորմատ կլինի, որտեղ կհնչեն փորձագիտական, քաղաքագիտական եւ քաղաքական կարծիքներ: «Մենք նաեւ շատ լուրջ ակտիվացնելու ենք յութուբի մեր ալիքը, ֆեյսբուքյան էջը, ծրագրում ենք «Տելեգրամ» հավելվածն օգտագործել: Այս բոլոր հարթակները կօգտագործենք օպերատիվ լուրերի համար»: Մեդիա դաշտում ուղիղ եթերները բավականին ավելացել են, արդյոք հանրայինի լուրերում ուղիղ եթերներ հեռարձակելը մրցակցության պահանջ է: Այս հարցին ի պատասխան էլ Պետրոս Ղազարյանն ասաց. «Ցանկացած պարագայում ցանկալի է լուրերը ուղիղ մատուցել, քան սպասել մի քանի ժամ հետո տալ: Ինչո՞ւ չեն եղել նախկինում՝ երեւի նախկին որոշակի լրատվական բարքերի հետ է կապված՝ այս մեկին մի հատ սիրուն «ձեւենք», այս մեկը չնեղանա, բա որ ուղիղ եթերում մի ընդդիմադիր մի բան ասի, այս մեկը նեղանա: Հիմա այս տրամաբանությունը չկա, լիարժեք խոսքի ազատություն է, ես այդպես եմ տեսնում: Գրաքննություն չկա, հետեւաբար, խոչընդոտ չկա ուղիղ եթերի ծավալն ավելացնելու ու այդ մշակույթը ձեւավորելու համար»: 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal