Իսպանիայում հանցագործ խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ երկու քաղաքացիներ են. ԱԳՆ
ОбществоԻսպանիայում պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով զբաղվող հանցավոր խմբավորման մեջ Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող հայկական խմբավորման անդամների: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 83 անձ՝ այդ թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ, որոնցից մեկն անցած տարի մասնակցել է ԱՄՆ Բաց առաջնությանը՝ US Open-ին:
Նշվում է, որ հայկական խմբավորումը հիմնականում աշխատել է 1 թենիսիստի հետ, որը միջնորդ է հանդիսացել: Խմբավորումը հազարավոր մարդկանց անձնական տվյալներ է օգտագործել խաղադրույքներ անելու համար: Խաղացողների հետ համաձայնության գալուց հետո խմբավորման անդամները գնացել են խաղերին, որպեսզի համոզվեն, որ մարզիկները գործելու են պայմանավորվածության համաձայն եւ իրենց համախոհներին հրահանգներ տան, որ շարունակեն տեղական ու միջազգային խաղադրույքներ անել:
Ոստիկանները խուզարկել են 11 տուն: Առգրավել են 167 հազար եվրո, զենք, էլեկտրոնային 50 սարք, 5 շքեղ ավտոմեքենա, փաստաթղթեր: Սառեցվել է բանկային 42 հաշիվ: