ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է Նոյան Տապանի հետ կապված բացահայտումները. թուրքական թերթ
БлогԹուրքական Yeni Akit պարբերականը հրապարակում է գրել Նոյան տապանի հետ կապված։
Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկացի պրոֆեսոր Փոլ Էսփրանթը պնդում է, թե Արարատ լեռան վրա Նոյան տապանի հետ կապված մեծ թվով ապացույցներ կան։
Արարատ լեռան վրա Նոյան տապանի հետ կապված նոր վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որում պարզ է դառնում, որ 1949 թվականին ամերիկացի օդաչուն ԽՍՀՄ–ի դեմ գաղտնի թռիչքներից մեկի ժամանակ 4720 մետր բարձրության վրա սառցե շերտում տարօրինակ մարմին է նկատել։
ԿՀՎ–ն այդ ամենը գրանցում է որպես «անատոլիական անոմալիա»։ Սակայն այդ դեպքը թաքցնելու պատճառով 50 տարի գաղտնի են մնում։ ԱՄՆ ռազմական հետախուզությունը ուշադրությունը շեղող հայտարարություն է անում, թե իբր այդ ամենը լույսի խաբկանք է եղել, սակայն Փորչեր Թեյլորը պնդում է, որ կադրերում երեւացողը հստակ մարդկային ձեռքով է կառուցված։