Կենդանակերպի 3 զույգ, ովքեր կարող են ամուր ու ներդաշնակ լինել

Ցուլ և Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների միջև հարաբերություններն աստիճանաբար են զարգանում, բայց նրանց միությունը բավական ամուր է, անխախտ: Հարաբերություններին կարող է սկիզբ դնել համատեղ աշխատանքը. այդ միջավայրում Ցուլերն ու Կույսերը սկսում են ուշադրություն դարձնել միմյանց, քանի որ կարծում են, որ մարդ աշխատավայրում և տանը նույնն է:

Նրանք ուշադրություն են դարձնում՝ ինչպիսին է զուգընկերն աշխատանքային միջավայրում, ինչպես է շփվում աշխատակիցների հետ, ինչ նախընտրություններ ու հակումներ ունի: Շփման ընդհանուր եզրեր և թեմաներ գտնելով՝ կենդանակերպի երկու նշանի ներկայացուցիչներն էլ չեն շտապում անկեղծանալ միմյանց առաջ: Երբեք ընտանիք կազմելու մասին որոշումն արագ չեն կայացնում:

Թե Կույսերը, թե Ցուլերը հակված են վերլուծության: Հավասարակշռված, պրակտիկ, զուսպ Կույսերը դառնում են ինքնաբավ, հանգիստ Ցուլերի օգնականը, ընկերը, զինակիցը: Ցուլերը հավասարակշռված են թե զգացմունքային, թե ֆինանսական առումով: Քայլ առ քայլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կառուցում են իրենց երջանկությունը:

Այս զույգի երեխաները մեծանում են առողջ միջավայրում. ընտանիքում չեն բղավում, հարաբերություններ չեն պարզում բարձր տոնով, չկա ֆիզիկական ուժի գործադրում, տիրում է փոխըմբռնում, սեր ու հոգատարություն մտերմի հանդեպ: Երջանիկ են երեխաները, ում ծնողները սիրում են իրար առանց ավելորդ բառերի, ում սերն ուժեղ է ամեն ինչից:

Խոյ և Առյուծ: Ի տարբերություն առաջին զույգի՝ կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները սիրում են հարաբերություններ պարզել, դրամատիկ կոնֆլիկտներ ստեղծել: Բայց նրանց հարաբերությունները բավական ամուր են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում առանց միմյանց ապրել:

Միասին են  ցանկացած իրավիճակում, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Ինչ-որ իմաստով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն նման են սրտին ու զգացմունքներին, իսկ այս երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի: Խոյերն ու Առյուծները վառ օրինակ են դառնում երեխաների համար, որ ընտանիքը կառուցվում է զգացմունքների հիմքի վրա, իսկ այնտեղ, ուր սեր չկա, չկա նաև ընտանիք:

Խեցգետին և Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում առանց մեկը մյուսի: Երկուսն էլ զգացմունքային են, զգայուն, ինտուիտիվ: Միայն թե նրանցից մեկը լուռ է սիրում, մյուսին դուր է գալիս, երբ զուգընկերոջ համար զգացմունքները նկատելի են:

Կարիճները սիրում են քանդել, իսկ Խեցգետինները՝ կառուցել: Նրանց հարաբերություններում շատ են դրամատիզմը, խանդի տեսարանները, բայց այդ ամենն ավելի է ամրապնդում հարաբերությունները:

loading...
Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք․ Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի Հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կնվազի Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով. ավտոներկրողներ Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը
website by Sargssyan