61-ամյա կինն աղջկա հետ հերթական գողության ժամանակ 5 մետր բարձրությունից ընկել է, մահացել

Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմանում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի բնակիչ 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ 

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ միասին հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք․ Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի Հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կնվազի Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով. ավտոներկրողներ Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը
website by Sargssyan