Եկել եմ՝ կանգնեմ իմ ժողովրդի կողքին. երգիչ Արտաշ Ասատրյանը մասնակցում էր Մանվել Գրիգորյանի դեմ ցույցին

Երգիչ Արտաշ Ասատրյանը մասնակցում է գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիային։

«Մի էջմիածնեցի էլ ես եմ, եկել եմ էջմիածնեցու կողքը կանգնեմ։ Իմ ժողովուրդն անհանգիստ է, ես չեմ կարա իմ տանը հանգիստ լինեմ  ու ես աղոթում եմ, որ իմ ժողովուրդը լավ լինի, ամեն օր ես երգեմ, ամեն օր պարեն, քեֆ անեն։ Ես եկել եմ, որ Աստված չանի, մի լարվածություն լինի, կանգնեմ իմ ժողովրդի եւ ոստիկանների արանքը, որ ոչ մեկի մատը փուշ չմտնի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

loading...
Երկու բնակարան, 2 ավտոմեքենա, 5 հողամաս. Կապան համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին. «Փաստ» Պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը. «Փաստ» «Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում. «Փաստ» Դաշնակցության բարդ վիճակը. որտեղի՞ց սկսել. «Փաստ» Ադրբեջանի հերթական ապատեղեկատվական խաղը. հայ–իրանական հարաբերությունները թիրախավորված են. «Փաստ» Հերթը տնտեսագիտականինն է. խորհրդի նիստը՝ այսօր. «Փաստ» Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում
website by Sargssyan