ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
ՀասարակությունՀունվարի 13-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: