Այս կինը 5 հավկիթ է գողացել, որպեսզի կերակրի ընտանիքին. ոստիկանը նրան ձերբակալելու փոխարեն հաշվեհամար է բացում, և կնոջն օգնում են բոլորը (Photo)
LifestyleՈչ մի մայր չի կարող թույլ տալ, որ իր երեխան սոված մնա: Երբեմն միակ լուծումը գողությունն է: Հենց այսպիսի քայլի ստիպված էր դիմել Հելեն Ջոնսոնը:
Կինը խանութից փորձում էր 5 հավկիթ գողանալ, սակայն նրան բռնել են: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, սակայն կնոջը չեն կալանավորել:
Մինչ կնոջը բաց թողնելը ոստիկաններից մեկը գրկել է կնոջը և համոզել, որ այլևս գողություն չանի: Կնոջ խնամակալության տակ են նրա երկու աղջիկները, զարմուհին և երկու թոռները: Նրանք ամսական 120 դոլար են ստանում պետությունից:
Նրանց ընտանիքը սովի էր մատնվել, երեխաները երկու օր շարունակ ոչինչ չէին կերել: Հենց սա էլ Հելենին դրդել է գողություն անելուն:
Բարեբախտաբար թե դժբախտաբար, նրա ծրագիրը ձախողվել է: Խանութից դուրս գալիս աշխատակիցները նկատել են, որ կնոջ գրպանից հավկիթի սպիտակուց է թափվում: Հելենը հենց նույն պահին խոստովանել է իր մեղքը:
Դեպքից հետո ոստիկանները Ֆեյսբուքի միջոցով բոլորին պատմեցին այս ընտանիքի մասին: Ոստիկանապետ Ուիլիամ Սթեյսն ասում է, որ նրանք անդադար զանգեր են ստանում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են օգնել այդ ընտանիքին:
Սթեյսի գործընկերներն այնքան ուտելիք էին գնել, որ այն հազիվ էր տեղավորվել մեքենայի բեռնախցիկում: Տեսնելով ոստիկանների արածը՝ կինը չի կարողացել զսպել արցունքները:
Ոստիկանների այս քայլն ապացուցում է, որ նրանք կարող են ամեն ինչ դեպի լավը փոխել: