Աշխարհի համար այս տարին շատ ծանր տարի է լինելու
LifestyleԱշխարհը այս տարի մեզանով զբաղվելու ոչ հավես կունենա, ոչ էլ ժամանակ։ Հազիվ կարողանա իր հզորների դարդ ու ցավը մի փոքր ամոքել։
Մի քիչ լավ վիճակում Չինաստանն է լինելու։ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը իրենց դարդերից խորովվում են բայց դե իրար միսը ուտելուց չեն խարշում։ Շարունակելու են իրար գզելը։ Ցեցը ընկել է Եվրոմիության մեջ։ Անգլիայի բրէքզիթը լուրջ ցնցում է լինելլու ինչպես բուն Անգլիայի, այնպես էլ Եվրոմիության մնացյալ մասի համար։
Այնպես որ խորհուրդ եմ տալիս այս տարի զբաղվել բացառապես մեր ներքին հարցերի լուծումներով։ Կառավարություն պիտի կազմվի, խորհրդարանը պիտի աշխատել սովորի։ Վարչապետը արդեն պաշտոնատար չի լինի ու պիտի աշխատի ամբողը վարչապետական հզորությամբ։ Կոռուպցիայի հերը պետք է անիծվի վերջնականապես։ Պետք է բոլոր օլիգարխներին սանձահարել ու ձիգ պահել այդ սանձերը։ Լավ կլինի ընդերքը և ջրային բոլոր ռեսուրսները պետականցվեն և համարվեն համաժողովրդական սեփականություն։
Չերկարացնեմ։ Անհրաժեշտ է կարգաբերել ու հիմնովին բարենորոգել մեր երկիրը նրան նախապատրաստելով եկող տարում արտաքին հարաբերություններով զբաղվելու համար։ Այսպիսի ներքին խարխուլ վիճակով արտաքին քաղաքական հարցեր հազիվ թե կարողանանք լուծել հատակպես եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը որ աշխարհի հզորների գլուխները խառն են։