Արարատ Միրզոյանն առաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու (ուղիղ)
SocietyԱզգային ժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Նրան ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ Արարտ Միրզոյանին ճանաչում է «Հանուն գիտության զարգացման» շարժումից: Մակունցը ներկայացրեց Միրզոյանի կենսագրությունը:
«Կարծում եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե իշխող մեծամասնության, թե ընդդիմադիր խմբակցությունների համար: Նա իր դավանած արժեքներով եւ անձնային հատկանիներով, անկասկած ջանք չի խնայի իշխանություն ընդդիմություն երկխոսության, տարատեսակ հակասությունների հարթման եւ փոխզիջումների փնտրտուքի համար»,-ասաց Մակունցը՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
ԱԺ-ում հայտարարվեց 30 րոպե ընդմիջում, որից հետո ելույթով հանդես կգա Արարատ Միրզոյանը:
Ընթանում է նոր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը. ԱԺ-ն ղեկավար կազմ է ընտրում