Ինչու է մանդատից հրաժարվել «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Գրիգորյանը. Մեկնաբանում է Մակունցը
ՀասարակությունԻմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը պայմանավորված է աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հետ:
«Պատճառներն ինքը կհրապարակի, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենից իմանաք, քանի որ անձնական է»,- Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ հնարավո՞ր է խմբակցության ներսում տարաձայնությունների արդյունք է մանդատից հրաժարվելը, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Ներքին տարաձայնություններ բոլորովին չկային, կար ուղղակի աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հարցը»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: նա ընտրվել էր Երեւանի Կենտրոնի տարածք ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքից: