5 մթերք սթրեսից հեշտությամբ ազատվելու և նյարդային համակարգը հանգստացնելու համար
LifestyleՀանգստանալու և սթրեսներից ազատվելու ունակությունից շատ բան է կախված, այդ թվում նաև մարդու կյանքի տևողությունը, ուստի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի լավագույն տեսակները սթրեսից հնարավորինս արագ ազատվելու համար:
1. Բանջարեղենային ապուր
Այս ապուրն օգտակար է ոչ միայն մրսածության ու վարակների դեպքում: Այն նաև օգնում է պայքարել քրոնիկական սթրեսի դեմ, քանի որ հանգստացնում է նյարդերը: Բանջարեղենային ապուր պատրաստելիս խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս շատ լոլիկ, սխտոր, ուրց, սպանախ ու կանաչ պղպեղ:
2. Ընկույզներ ու սերմեր
Ընկույզներն ու սերմերը սելենի, ցինկի, մագնեզիումի ու վիտամին Е-ի հիանալի աղբյուր են, որոնք նաև հանգստացնում են գլխուղեղն ու նվազեցնում սթրեսի մակարդակը: Հատկապես կարևոր են գետնանուշն ու դդմի սերմերը, որոնք հսկայական քանակությամբ մագնեզիում են պարունակում:
3. Հավկիթ
Հավկիթը պարունակում է հագեցած ամինաթթուներ, որոնցից ամենակարևորը տրիպտոֆանն է, որը հանգստացնում է գլխուղեղը: Սա է պատճառը, որ անհանգստությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում խաշած հավկիթ ուտել:
4. Բանան
Բանանը հարուստ է մկանները թուլացնող ու հանգստացնող կալիումով ու մագնեզիումով: Բացի այդ, այն պարունակում է տրիպտոֆան, որը նպաստում է գլխուղեղում սերոտոնինի արտադրմանը՝ օգնելով, որ մարդն իրեն ավելի լավ զգա:
5. Նեխուր (Сельдерей)
Նեխուրն անչափ օգտակար մթերք է, որն օգնում է ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից, այդ թվում՝ սթրեսից: Նեխուրն արդյունավետ կերպով կարգավորում է զարկերակային ճնշումը՝ օգնելով հանգստանալ:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua