Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գազի գինը չի փոխվի, բայց ներդրումների ծավալը կնվազի

International news

kommersant.ru-ն «Երևանը չի բարձրացնի գազի գինը, բայց «Գազպրոմը» կիջեցնի ներդրումների քանակը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ «Գազպրոմը» վերջին պահին կարողացավ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի նոր իշխանությունների հետ 2019 թվականից գազի գնի 10 տոկոսանոց բարձրացման հարցով, և հիմա գազը սահմանին Հայաստանի համար կարժենա հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: Այնուամենայնիվ, այս համաձայնագիրը ձևական է, քանի որ, չնայած «Գազպրոմ Արմենիայի» համար գազի գինը աճել է, բայց Երևանը չի բարձրացնելու գազի գինը վերջնական սպառողի համար: Ըստ փորձագետների, փաստացի պարզվում է, որ «Գազպրոմը» կարող էր վերջնական սպառողի համար գազի գինը իջեցնել ի հաշիվ նրա, որ իր  դուստր ձեռնարկությունը իջեցներ Հայաստանի ենթակառուցվածքներում կատարվող ներդրումների քանակը: Ներկայումս արդեն իսկ որոշված է գազի գինը Հայաստանի համար, նախկին պայմանագրի այս լրացումը կնքվել է «ոտքի վրա» 2018 թվականի դեկտեմբերի 31-ին «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև: Հազար խորանարդ մետրի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն Հայաստանը վճարելու է 165 դոլար: «Գազպրոմը» Հայաստանի միակ գազամատակարարն է, չնայած Երևանը գազ է ստանում նաև Իրանից, բայց այդ գազը օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն էլ  հետագայում մատակարարվում է Թեհրան: Ըստ 2013 թվականին կնքված պայմանագրի, 2014-2018 թվականներին «Գազպրոմը» Հայաստանինտարեկան պետք է մատակարարեր մինչև 2.5  միլիարդ խորանարդ մետր գազ: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում մատակարարվել էր 1.37 միլիարդ  խորանարդ մետր գազ: Այս պայմանագրի երկարացման և լրացում կատարելու հարցը «Գազպրոմը» ստիպված էր իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական ընկերությունների հետ վատացել է: Ամռանը Հայաստանի պետեկամուտների կոմիտեն որոշակի հարկային խախտումներ էր հայտնաբերել մի քանի գազալիցքավորման կայաններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր «Ավտոգազ» ձեռնարկությունում: Հետագայում նմանատիպ հարկային խախտումների մեղադրանք ներկայացվեց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և անգամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ: Գազային ընկերությունում ժխտեցին նման խախտումների փաստը և հայտարարեցին, որ արդեն երկու տարի է՝ ընկերությունը վնասներ է կրում 27.6 միլիոն դոլարի չափով: Ընդ որում, նախկինում Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ 2019 թվականին պետք է իջեցվի գազի սակագինը: Արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գազի գինը սահմանին կաճի, բայց ներքին սպառողի համար այն կմնա նույնը՝ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար: Ներկայումս Հայաստանի քաղաքացիները չեն զգում, որ իրականում Ռուսաստանից էժան գազ են ստանում: Սրա պատճառը հավանաբար կարող է լինել ոչ էֆեկտիվ կառավարումը, ընդ որում՝ չեն բացառվում նաև կոռուպցիոն ռիսկերը: «Գազպրմում» չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սպառողների համար գազի գնի վերջնական ճշտում կկատարվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ հունվարի 8-ից սկսված բանակցությունների արդյունքում: Ըստ նրա խոսքերի, քանի դեռ չկան ռեալ պայմանավորվածություններ, գազաբաշխիչ ընկերությունը չի դիմի Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը փոխելու հարցով: Պետք է արվի ամեն ինչ, որ վերջնական սպառողի համար գազի սակագինը չբարձրանա և դրան պետք է հասնել ընկերության արդյունավետ կառավարման և ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին: Ընդ որում, փոխվարչապետը նշել է, որ ընկերությունը ևս պատրաստ է դրան: Սակայն հնարավոր է, որ բանակցությունները տևեն ամիսներ: Իր հերթին Հայաստանի վարչապետի արդեն նախկին մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտարարել է, որ այստեղ խոսքը պետական սուբսիդավորման մասին չէ, իսկ այն, որ գազի սակագինը «ներքին կարգավորման շնորհիվ» կպահպանվի,ինչպես ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա չի բերի ոչ պարտքերի կուտակման, ոչ էլ ռուսական կողմին հայկական ակտիվների տրամադրման: Ընդ որում, Հայաստանը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ գազ գնելու հարցով: Ռայֆֆայզեն բանկի աշխատակից Անդրեյ Պոլիշչուկը համարում է, որ նոր պայմանավորվածությունները կարող են բերել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ակտիվների անկման, բայց չեն լինի կրիտիկական: Ըստ նրա,արդյունքում կնվազեն «Գազպրոմի» ներդրումների ծավալները Հայաստանում, որոնք նախատեսված են ենթակառուցվածքների հզորացման համար: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկում «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ, պարզ է, որ դժվար թե ընկերությունը նպատակադրված լինի ավելացնել իր ռեսուրսները Հայաստանում, և այս ամենը սպասելի է:  Փորձագետը, այնուամենայնիվ, համոզված է, որ այս ամենը հետագա բանակցությունների առարկա է, և պարզ չէ թե ինչ կորոշվի:

Կամո Խաչիկյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia