Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր
PoliticsՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Ավինյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝
Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»,-նշված է հրամանագրի մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշնակավել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը վերանշնակավել էր վարչապետի պաշտոնում, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը: Նախատեսվում է նաև Կառավարության կառուցվածքային փոփոխություններով վերացնել այդ պաշտոնը: