Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՈստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Սարգսյանը, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շաբոյանը, 25-ամյա Գոռ Ժամկոչյանը, 34-ամյա Նարեկ Բադալյանը, 26-ամյա Գրիշա Հովհաննիսյանը, 32-ամյա Արսեն Հարությունյանը, 34-ամյա Անատոլի Մաքսիմովը, 28-ամյա Արարատ Հովհաննիսյանը, 23-ամյա Գրիգոր Բեկլարյանը:
Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Ն. Բադալյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: