Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան
ՀասարակությունՆախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքէջից։
Նշենք, որ Վաչե Գաբրիելյանը դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում։ Նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ։ 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել էր ՀՀ փոխվարչապետ, սակայն շատ չանցած՝ իշխանափոխությունից հետո, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։