Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին


Նոր որոշումը կարող է փոքր եկամուտ ունեցող որոշ բիզնես տեսակների համար լրջագույն բեռ դառնալ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Տիգրան Քեյանի կարծիքով, Երևանի ավագանու կողմից ընդունված 2019 թվականին տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումն առանձնապես չի թեթևացնի ՓՄՁ–ների կյանքը: Ավելին, շատերի համար նույնիսկ կարող է դժվարություններ առաջացնել, քանի որ ընդամենը 100 դրամի շրջանառության տարբերության դեպքում մի տնտեսվարողը կարող է օգտվել այդ որոշումից, մյուսը՝ ոչ:

«Մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների համար ոչինչ էլ չի փոխվել, նրանք շարունակելու են նույն դրույքաչափը վճարել, իսկ 115 մլն–ից ավելի շրջանառություն ունեցողների համար լրացուցիչ լարվածություն է առաջացել»,– ասաց Տ. Քեյանը: 

Օրինակ, Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանված 600 հազար դրամը 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.33 տոկոսի չափով նվազելու դեպքում կկազմի 250 հազար դրամ, բայց սա այն ոլորտն է, որտեղ 115 մլն–ից ցածր շրջանառություն ունեցողները քիչ կլինեն: 

Բացի այդ, այս որոշումն, ըստ տնտեսագետի, խախտել է նաև համաչափության սկզբունքը, քանի որ ՓՄՁ հասկացության տակ տեղավորվել են բավականին լայն շրջանակներում գործունեություն ծավալող բիզնեսներ:

«Փոքր և միջին բիզնեսը միայն շրջանառությունով տարանջատելը սխալ մոտեցում է, քանի որ կան ոլորտներ, որոնց շրջանառությունը մեծ է, բայց շահույթը՝ փոքր: Օրինակ, առևտրի ոլորտում շրջանառությունը մեծ է, բայց շահույթը մեծ չէ, և բնական է, որ 115 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողի համար լրացուցիչ դժվարություններ են առաջանալու: Նույնը սպասարկման ոլորտին է վերաբերում: Օրինակ, ռեստորանն էլ է սպասարկման ոլորտում, իրավաբանական ծառայությունն էլ, բայց նույն շրջանառության պայմաններում եթե այս երկու ոլորտների շահույթները համեմատենք, ապա իրավաբանական ծառայություններն ավելի շատ շահույթ են ստանում, քան հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները»,– ասաց Տ. Քեյանը:

Տնտեսագետի կարծիքով, նախ հարկավոր է հստակեցնել, թե «ով» է ՓՄՁ, «ով»՝ ոչ: Սխալ է, երբ շրջանառության չափից  է ածանցվում տնտեսվարողի կարգավիճակը: Ամենաճիշտ մոտեցումն, ըստ Քեյանի, այն կլիներ, որ շրջանառության շեմ ընդհանրապես չսահմանվեր:

«Բացի այդ, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրել, թե հարկման որ ռեժիմում են ցանկանում գործունեություն ծավալել: Ժամանակին տարբեր ոլորտների գործունեության տեսակների հանդեպ տարբեր հարկային ռեժիմներ են գործել: Օրինակ, հանրային սննդի ոլորտը ժամանակին արտոնագրային հարկով էր հարկվում և, անկախ շրջանառությունից, հաստատագրված հարկ էր վճարում: Իսկ հիմա նոր փոփոխություններով իրենք ևս շրջանառության հարկ են վճարում և իրավիճակը բավականին փոխվել է»,– ասաց Տ. Քեյանը:

Տնտեսագետի կարծիքով, առհասարակ նախապատրաստվող հարկային ռեժիմի ցանկացած փոփոխություն և ընդունվող ցանկացած իրավական ակտ պետք է կացնային էֆեկտ չառաջացնի բիզնեսի համար: Այն ընդունելուց առաջ պետք է կիրառվի նաև համաչափության սկզբունք: Եվ եթե մինչև 115 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին տարանջատում են ավելի բարձր շրջանառություն ունեցողից, ապա լավ կլիներ, որ այլ ելակետեր նույնպես սահմանվեին:

«Լավ կլիներ, որ, օրինակ, 115 մլն շրջանառությունից բացի, այլ ելակետային սահման էլ լիներ: Օրինակ, 115–ից մինչև 250 մլն–ի համար այլ ելակետային պայմաններ լինեին, 250 մլն–ից մինչև 500 մլն–ի համար՝ այլ, և 500 մլն–ից ավելի շրջանառությունից հետո այլ դրույքաչափ գործեր, որպեսզի համաչափության սկզբունքը պահպանվեր: Այս փոփոխություններով մեծ շրջանառություն ունեցողներից բիզնեսի որոշ տեսակների համար կյանքը բարդացել է, իսկ մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների համար ոչինչ էլ չի փոխվել: Ու եթե 115 մլն – ից շատ շրջանառություն և եկամուտ ունեցող բիզնես որոշ ոլորտների համար այն կարող է առանձնապես մեծ բեռ չլինել, ապա մեծ շրջանառություն և փոքր եկամուտ ունեցող շատ բիզնեսների համար կարող է լրջագույն բեռ դառնալ: Ասվածին կհավելեմ նաև, որ ընդհանրապես, թե՛ քաղաքային, թե՛ բարձրագույն իշխանությունները որևէ օրենսդրական փոփոխություն կամ որոշում ընդունեն ոչ թե դեկտեմբերի 31–ի դրությամբ և դրանով սպառողներին և տնտեսվարողներին փաստի առաջ կանգնեցնեն, այլ ժամանակ տան բիզնեսին, որպեսզի տնտեսվարողները նույնպես կարողանան իրենց հետագա անելիքները պլանավորել կամ հասցնեն պատրաստվել սպասվող փոփոխություններին: Հակառակ դեպքում մարդիկ անորոշության մեջ են ընկնում ու չեն իմանում՝ հունվարից հետո իրենց բիզնեսը շարունակեն աշխատեցնե՞լ, թե՞ փակեն»,– ասաց Տ. Քեյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի