Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է


«Եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմերը) նախագիծը այս օրերին տարբեր գնահատականների է արժանացել: Բացի այն, որ ԿԳՆ նախագիծը որակվում է որպես տարիներ առաջ տպագրված ձեռնարկի կրկնօրինակում, նախագծում ներառված դրույթները ևս խնդրահարույց են գնահատվում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախագծում խնդրահարույց դրույթներ չի արձանագրել: Ավելին՝ կարծում է, որ նման փաստաթղթերն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են, բայց փորձագետն այլ խնդիր է տեսնում:

«Մեկուկես տարի առաջ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր, որ ստեղծելու է «Ուսուցիչ» ծրագիր, որը ներառելու է Հայաստանի ուսուցիչների վերաբերյալ համապարփակ քաղաքականություն: Բոլորս սպասում էինք հենց այդ փաստաթղթին, որովհետև դա շատ ավելի կարևոր էր: Վերոնշյալ «Մանկավարժի վարքականոնը» կարող էր լինել հենց այդ փաստաթղթի մաս: «Ուսուցիչ» ծրագրի փաստաթղթով նախատեսվում է, որ խրախուսման, իրավական, սոցիալական աջակցության ինչ–որ մեխանիզմներ կստեղծվեն ուսուցիչների համար, որովհետև եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես: Սա շատ կարևոր է: Շատ տրամաբանական կլիներ, որ նախևառաջ այդ ծրագիրն արվեր: Բայց չգիտենք, թե այդ ծրագիրն ի՞նչ եղավ, ինչո՞ւ չկա, ինչո՞ւ կիսատ մնաց և չշարունակվեց, բայց դրա փոխարեն սեղանին դրվեց մի փաստաթուղթ, որն ընդունվել և տպագրվել է 2014 թվականին և վերջին օրերին որոշակի խմբագրում է անցել»,–մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը հենց նշվածն է:

«Երբ մենք փաստաթուղթ ենք ներկայացնում, շատ կարևոր է, որ հերթականությունը ճիշտ լինի: Եթե մենք ուսուցիչներին պահանջներ ենք ներկայացնում, լավ կլինի, որ այդ փաստաթղթում լինեն աջակցման ինչ– որ մեխանիզմներ, լինի ավելի համապարփակ քաղաքականություն: Բայց վերոնշյալ դեպքում ուսուցիչը կարդում է և զգում, որ իրենից կրկին պահանջում են: Սա ճիշտ ձև չէ: Հասկանալի է, որ նման փաստաթղթեր, իհարկե, պետք են: Վարքականոնի վերաբերյալ նմանատիպ փաստաթղթեր աշխարհի շատ երկրներում կան, դրանք նաև ուսուցիչներին են պետք: Պետք են ինչ–որ իմաստով նաև որպես պաշտպանական մի բան, որովհետև նույն ուսուցիչներն էլ են ծնող, և իրենց երեխաներն էլ են դպրոց գնում: Այսինքն՝ բոլորիս է ձեռնտու, որ Հայաստանում ուսուցիչների վարքականոն լինի և լինի բարձր մակարդակի վրա: Բայց խնդիրն այն է, որ սա չպետք է ներկայացվի որպես առանձին փաստաթուղթ, դրա հետ պետք է ներկայացվեր ամբողջ «Ուսուցիչ» նախաձեռնությունը, որով նախկին նախարարն արդեն հանդես էր եկել: Ինչո՞ւ սա չներկայացվեց և դրա փոխարեն դրվեց մի բան, որն ուսուցիչների համար ընդունելի չէ»,–հարցադրում արեց փորձագետը՝ հավելելով, որ դպրոցներն ունեին վարքականոնի վերոնշյալ փաստաթուղթը, բայց այն նախարարների կողմից հաստատված չի եղել:

«Հիմա երևի փորձ է արվում հաստատել այն: Ընդամենը այսքանը»,–ասաց Ս. Խաչատրյանը:

Կրթության փորձագետը, այդուհանդերձ, շեշտեց՝ այս պահին դա չէր կարևորը:

«Առաջնահերթը սա չէր: Ինձ մի բան է մտահոգում: Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն և, սովորաբար, հեղափոխությունից հետո ոչ թե մանր–մունր բաներ, այլ ռազմավարություններ են պետք: Ես դա չեմ տեսնում: Մենք հիմա գիշեր–ցերեկ պետք է քննարկեինք գաղափարներ, ռազմավարություններ և ոչ թե ինչ–որ առօրեական, հասարակ փաստաթղթեր: Սա է խնդիրը»,–եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ