«Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀասարակությունԳիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասել է երեխայի հարազատներից Ռոբերտ Գևորգյանը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել Առողջապահության նախարարության նկատմամբ, որ հիվանդանոցները չեն ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․
«Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում է գտնվել, չի շարժվել։ Միայն երեկ բժիշկները հասկացան՝ մի դեղ կա, որը հնարավոր է օգնի, սակայն չկա Հայաստանում։ Ռուսաստանում գտնվող բարեկամները գտել, ուղարկել էին դեղը, բայց մինչև գնացել են օդանավակայան վերցնելու, զանգել-ասել են՝ երեխան մահացել է։ Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չունի, ասում են՝ դրսից բերեք, բայց մինչև բերում ես՝ ուշ է լինում։ Մինչև հիմա բժիշկները ոչ մի բան չեն ասել, անգամ չենք իմանում, թե ինչ խնդիր է եղել երեխայի մոտ։ Ենթադրում ենք H1N1 տարածված վիրուսն է պատճառը»,- ասել է փոքրիկի հարազատը՝ ցավով նշելով, որ պարզապես ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարողանում փրկել երեխաներին։
Մանրամասները՝ տեսանյութում.