Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների որակական լավացման ժամանակը դեռ չի եկել

International news

eadayli.com-ը «Հայաստան-Իսրայել. երկար ճանապարհ մերձավորարևելյան-անդրկովկասյան ավազաբլուրներում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը վերջերս կարծիք է հայտնել, որ հավանաբար շուտով կբացվեն դիվանագիտական ներկայացուցչություններ Իսրայելում և Հայաստանում: Ընդ որում, նա նշել է, որ իր երկիրը շահագրգռված է դրանում, քանի որ երկու երկրները իրար նման անցյալ ունեն, բացի այդ, Հայաստանը շատ բան կարող է առաջարկել Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և նորարարությունների ոլորտներից: Մնացականյանը անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Իրանի հետ՝ նշել է, որ Իրանը «կարևոր կյանքի ուղի» է, և նրա հետ Հայաստանը ունի «շատ երկար ապրած կյանքի պատմություն», բայց այդ ամենը չպետք է խանգարի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Ըստ Տրումենի հրեական ինստիտուտի գիտաշխատող Հեն Բրամի, Իսրայելն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար ավելի կարևոր. մի կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի դաշնակիցը, և չի կարելի վտանգի տակ դնել այդ դաշնակցային հարաբերությունը, բայց մյուս կողմից էլ Իսրայելը պետք է ասի Ադրբեջանին, որ ցանկանում է կապեր հաստատել Հայաստանի հետ, և դա չի վտանգելու մեր կապերը: Բրամին համարում է, որ խայտառակություն է այն, որ հրեական պետությունը մինչև այժմ ջանքեր չի գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:  Ըստ նրա, Իսրայելը նաև չպետք է «ցեղասպանություն» տերմինին առանձնահատուկ հրեական երանգ տա և պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը:

Ներկայումս Իսրայելը այն երկիրն է, որը զինում է հայկական երկու պետությունների դեմ փաստացի պատերազմ մղող Ադրբեջանին: Իսրայելական մասնագետները սովորեցնում և վերապատրաստում են ադրբեջանական զինծառայողներին: Քաղաքական և ռազմական տեսանկյուններից Իսրայելը միակողմանի ադրբեջանամետ քաղաքականություն է վարում: Իսրայելա-ադրբեջանական մերձեցման մեջ խորքային պատճառներ կան: Այս ամենին նպաստում է նաև Ադրբեջանի հրեական համայնքը: Երկրում առկա են հրեական կազմակերպություններ,  սինագոգներ: Իսրայելը իրեն անհրաժեշտ նավթամթերքի 45 տոկոսը ներկրում է Ադրբեջանից: Այս ամենիցբացի, երկրների միջև կնքված են բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր: Սրանգումարած՝ Իսրայելը Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ հակակշիռ տարածաշրջանում: Իհարկե, Բաքվի և Թել Ավիվի ցանկացած երկխոսությանը, հատկապես ռազմական ոլորտում, ուշադիր հետևում է Թեհրանը: Եթե Երևանը փորձի որոշակի բարձր աստիճանի հասցնել իր հարաբերությունները Իսրայելի հետ, պարզ է, որ Թեհրանին դա դուր չի գա: Հայաստանին խիստ հակացուցված է Ադրբեջանից դեպի իրեն վերաուղղել Իսրայելի հետ հարաբերությունները, քանի որ դա կբերի իր պատմական հարևան Իրանի հետ հարաբերությունների փչացման և դրանց փոխարինման ինչ-որ եթերային ապագայի հույսով: Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների որակական լավացման ժամանակը դեռ չի եկել, քանի որ տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում դրան: Իհարկե, պատմականորեն նման երկու ժողովուրդները կարող են սկսել մերձեցման գործընթացներ, ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ բայց չմոռանալով հետհայացք գցել այլ հարևան երկրներին՝ նրանց  շահերին չդիպչելու համար: Ինչը ներկայումս կարող է իրեն թույլ տալ Ադրբեջանը, Հայաստանին հակացուցված է: Դա առաջին հերթին վերաբերում է հրեական պետության հետ ռազմատեխնիկական համագործակցության հաստատմանը, որի հակառակորդը եղել և մնում է Իրանը:Տարիներ առաջ Wikileaks-ի հրատարակած նյութերից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին,ասել է, որ այդ հարաբերությունները նման են այսբերգի, երևում է միայն դրանց մեկ տասներորդ մասը, մնացածը չի երևում: Այս ամենը չի կարող չանհանգստացնել Իրանին, որը կոշտ հակամարտության մեջ է Իսրայելի հետ: Թեհրանը կասկածում է, որ  Իսրայելի և Ադրբեջանի կողմից հակաիրանական դավադրություն է հյուսվում: Բաքուն, ի դեպ, համարժեքորեն է պատասխանում Իրանին՝ մեղադրելով նրան կրոնական ծայրահեղականներով Ադրբեջանի դեմ հակակառավարական գործողություններ կազմակերպելու մեջ: Հայաստանը ևս ժամանակ առ ժամանակ տագնապ է հնչեցնում ադրբեջանա-իսրայելական լայն մասսաների համար «անտեսանելի» գործողությունների առումով, որն էլ իր հերթին ավելի է սառեցնում  հայ-հրեական հարաբերությունները: Այս մերձավորարևելյան-անդրկովկասյան խճճված կծիկում իր շահերն է հետապնդում ԱՄՆ-ը: Նա փորձում է առավելագույնս մեկուսացնել Իրանին իր սահմաններում: Եվ ոչ միայն դա: Վաշինգտոնյան ստրատեգները պատրաստվում են անգամ ուղղակի ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ և չեն թաքցնում դա: Այս համատեքստում, ըստ նրանց, Բաքուն հանդես է գալիս որպես «անվտանգության համակարգի» մի մաս: Երևանը այստեղ անելու գործ չունի: Ցանկացած չմտածված քայլ կարող է ճակատագրական լինել: Վերջին իրադարձությունները զգացնել են տալիս, որ տարածաշրջանին նոր փորձություններ են սպասվում:

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer