Հունվարի 17-ը Մանկական գյուտերի համաշխարհային օրն է
ՀասարակությունՀունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն։
Խորհրդանշական է, որ օրը նշելու համար ընտրվել է ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը։ Հատկանշական է, որ իր առաջին հայտնագործությունը՝ ձեռքերի համար նախատեսված լողալու լաստեր, Ֆրանկլինը հայտնագործել է 12 տարեկան հասակում։