Սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության նոր պահեստներ
ՀասարակությունՀատուկ ժամանակաշրջանի համար ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի եւ օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով՝ սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ վկայակոչելով «Զինուժը»:
Պահեստի առկայությամբ հնարավորություն է ստեղծվել կրճատել զինամթերքի մատակարարման ժամանակահատվածը՝ ստեղծելով մարտի վարման համար բավականաչափ չափաքանակներ:
Պահեստի կառուցման տեղանքի ընտրությունը եւ կից իրականացված ինժեներական աշխատանքները լիիրավ ապահովում են քողարկումն ու անվտանգությունը: Զինամթերքի դարսակավորում պահեստում իրականացված է ըստ ուղղությունների բաշխվածության, որը եւս նախատեսված է մատակարարման ժամանակահատվածի կրճատման համար: