Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ադրբեջանի հերթական ապատեղեկատվական խաղը. հայ–իրանական հարաբերությունները թիրախավորված են. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերի և Ադրբեջանի ՊՆ նախարարի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական մամուլի տարածած լուրը տեղեկատվական դաշտում այլ երանգներ ստացավ: Նշենք, որ ըստ լուրի՝ Իրանի ԳՇ պետը, բացի այն, որ հայտարարել է, թե Իրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ասել է նաև, որ «Իրանը Ղարաբաղն ադրբեջանական տարածք է համարում»: Այս հայտարարությունը տեղեկատվական դաշտում որակվեց նաև «Իրանի պատասխան»՝ հունվարի 16–ին ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցված մի հայտնի հայտարարությանը:

Ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվության այն հատվածը, ըստ որի՝ Բաղերին Ղարաբաղն անվանել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն ու քարոզչական հնարքն է: Մեզ հետ զրույցում նման որակում տվեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Սա նորություն չէ: Ըստ էության, հայ–իրանական հարաբերությունները տևական ժամանակ թիրախավորված են ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Մշտապես փորձ է արվում վնասներ հասցնել հայ–իրանական հարաբերություններին, ամեն կերպ խոչընդոտել այդ հարաբերությունների զարգացմանը»,–ասաց իրանագետը՝ ընդգծելով, որ իրանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ըստ իրանական կողմի, նման հայտարարություն չի եղել: 

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ հատվածին, իրանագետը շեշտեց, որ այդ դիրքորոշումը նորություն չէ. «Այն, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնին բխում է առաջին հերթին հատկապես Իրանի շահերից: Եվ, բնականաբար, որևիցե այլ հայտարարություն Իրանից չէր էլ ակնկալվում: Սա մի հայտարարություն է, որը պարբերաբար է արվում: Այլ է խնդիրը, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաղերին հայտարարել էր նաև, որ Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք: Ամբողջ ապատեղեկատվությունը և ապատեղեկատվական խաղը վերաբերում է հենց այդ նախադասությանը: Սա բավականին հետաքրքիր է, որովհետև տեքստը նախ հայտնվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, ապա պետական պաշտոնական գործակալություններում, հետո նաև «IRNA» լրատվական գործակալության ռուսական ծառայության հատվածում»

Նա շեշտեց, որ նշվածը տրամաբանորեն կարող էր չհամապատասխանել իրականությանը. «Համացանցում և պաշտոնական կայքերում մենք երեկ մանրամասն դիտել ենք հանդիպման վերաբերյալ տեղադրված հոլովակները: Այն հատվածներում, որոնցում խոսում է Բաղերին, չկա մի արտահայտություն, ըստ որի՝ Բաղերին հայտարարում է, թե Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք: Իսկ եթե նման խոսք հնչեր, վստահաբար ադրբեջանական կողմը հենց այդ հատվածը կներառեր»:

Արտյոմ Տոնոյանն այս առումով կարևորեց Հայաստանի դերը. «Այլ է խնդիրը, որ հայկական կողմը պետք է ոչ միայն սխալներ թույլ չտա, այլև Իրանի հետ իր ակտիվ քաղաքականությամբ պետք է թույլ չտա նման տեղեկատվական հոսքերի թափանցում Հայաստան: Այսինքն՝ մենք պետք է հանդես գանք ոչ թե ադրբեջանական ապատեղեկատվությանը պատասխանողի, պաշտպանվողի դիրքերից, այլ Հայաստանն ինքը պետք է ակտիվ քաղաքականություն վարի Իրանի հետ: Պետք է ստեղծի խնդիրների և ծրագրերի իր օրակարգը և շարժվի ըստ այդ օրակարգի: Ընդ որում՝ չպետք է սխալներ թույլ տա հատկապես ներհայաստանյան դիսկուրսում, որովհետև այս պարագայում, ինչպես տեսնում ենք, գործ ունենք լուրջ հակառակորդի հետ, որն օրնիբուն աշխատում է: Նախ պետք է ինքներս չսխալվենք, և հետո փակենք ադրբեջանական ապատեղեկատվության բոլոր աղբյուրները»:

Ինչ վերաբերում է այն որակումներին, թե վերոնշյալը իրանական կողմի պատասխանն էր ԱԺ–ում արված հայտարարությանը, իրանագետն արձագանքեց. «Վստահաբար՝ ո՛չ, որովհետև իրանական դիվանագիտությունը և քաղաքականությունը չի աշխատում նման մեթոդաբանությամբ: Բացի այդ, իրանական կողմը կարող է ըմբռնումով մոտենալ այդ հայտարարությանը, հատկապես, որ հայտարարողը ավելի ուշ նշեց, որ տեղի է ունեցել վրիպում: Իսկ ընդհանրապես, Իրանը նման հապճեպությամբ չի պատասխանում անգամ իր ամենաոխերիմ հակառակորդին»:

Իրանագետից հետաքրքրվեցինք նաև Մոհամադ Բաղերի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Իրանի և Ադրբեջանի ռազմա–պաշտպանական համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրի նշանակության մասին: 

«Չեմ կարծում, որ ստորագրված հուշագիրը իրական ինչ–որ ռազմական համագործակցային բովանդակություն պարունակի: Նմանատիպ հուշագրեր գրեթե ամեն անգամ են ստորագրվում, բայց, որպես այդպիսին, Իրանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ռազմական համագործակցություն: Չեմ կարծում, որ ապագայում ևս կլինի: Պետք է հստակ հաշվի առնել համագործակցության այն մակարդակը, որն առկա է Ադրբեջանի և Իսրայելի միջև: Այսինքն՝ համագործակցության այդ մակարդակը մշտապես թույլ չի տալու որևէ ռազմական համագործակցության գոյություն Իրանի և Ադրբեջանի միջև: Սա ընդամենը թուղթ է և ոչ թե որևէ իրական նպատակ հետապնդող փաստաթուղթ: Սա արված է Ադրբեջանի կողմից քարոզչական նպատակով՝ ազդելու հայ–իրանական հարաբերությունների վրա»,–ասաց իրանագետը՝ այս պարագայում ևս կարևորելով Հայաստանի դերը:

«Ամեն ինչ, մեծ հաշվով, կախված է Հայաստանի ակտիվ աշխատանքից: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, հայ-իրանական համագործակցության ամենաչնչին էլեմենտներն ամեն անգամ լարվածություն են առաջացնում Ադրբեջանում: Մենք այստեղ պետք է լինենք ոչ թե իրանա– ադրբեջանական հարաբերությունների լուռ հանդիսատես, այլ ակտիվ կողմ: Կա Իրանի հետ ակտիվ հարաբերությունների նախկին իշխանությունների և նախկին տարիների փորձը և այն հնարավորինս պետք է կիրառել: Պետք է ավելի ակտիվացնել Իրանի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի են ունեցել որոշակի քաղաքական փոփոխություններ: Այդ քաղաքական փոփոխություններից հետո ժամանակն է լծվել աշխատանքի և սկսել ակտիվ համագործակցություն Իրանի հետ տարբեր ոլորտներում»,–ընդգծեց Ա. Տոնոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer