Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխայի սեռը
Lifestylestarhit.ru-ն գրում է, թե Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ նորից մայր է դառնալու: Ըստ հեռուստաաստղի, ինքը չէր ուզում, որ նորությունը շուտ իմացվի, բայց պատահաբար ասել է այդ մասին Սուրբ ծննդյան տոնի ժամանակ սեղանի շուրջ ընտանիքով ընթրելիս: Աշխարհի ամենաքննարկվող հանրահայտ մարդկանցից մեկը հանդիսացող Քիմ Քարդաշյանը վաղուց արդեն սովորել է ապրել հասարակությանը ամեն ինչ ցույց տալով: Նրա ամուսնությունը, երեխաների ծնվելը և բոլոր այլ իրադարձությունները լայնորեն քննարկվում են ԶԼՄ-ներում: Ինքը՝ «բիզնեսվումընը», ուրախ է իր նկատմամբ այս համընդանուր ուշադրությունից: Այժմ էլ հայտնի է դարձել, որ Քարդաշյանը և նրա ամուսին Քանի Ուեսթը տղա են ունենալու: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 18-ին լույս աշխարհ էր եկել նրանց աղջիկը՝ Չիկագոն: Նա ծնվել էր փոխնակ մոր կողմից: Իրենց չորրորդ երեխային ևս հանրահայտ զույգը ունենալու է նույն կերպ: Բանն այն է, որ ինքը՝ Քարդաշյանը, բավականին ծանր երկրորդ հղիությունից հետո հայտարարել էր, որ էլ չի կարող երեխաներ ունենալ՝ բժիշկների ցուցումներով: Արդյունքում 2018 թվականը բավականին հաջողակ եղավ նրա և նրա ընտանիքի համար, իրենիցբացի երեխաներ ունեցան նաև Քիմի քույրերը՝ Քլոն և Քայլին: Այժմ երիտասարդ մայրերը ժամանակի մեծ մասը անցկացնում են միմյանց հետ: Իհարկե, զարմանալի է, որ Քիմ Քարդաշյանը շարունակում է երեխաներ ունենալ, բայց Քիմը դա բացատրում է նրանով, որ ունի երջանիկ ընտանիք և հիմա էլ ցանկանում է ունենալ բազմանդամ երջանիկ ընտանիք:
Կամո Խաչիկյան