Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես անցումային գործընթացի միջոցով անցած երկիր, Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունը՝ առկա դրական փորձը կիսելու առումով:

Մեր երկրների միջև առկա լավ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի ոլորտներում, ամուր հիմք է՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կընդլայնենք երկուստեք շփումներն այլ ոլորտներում եւ կամրապնդենք արդեն գոյություն ունեցողները:

Հուսով եմ՝ Հայաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Սերտ համագործակցության ակնկալիքով՝ լիահույս եմ, որ շուտով մենք հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել անձամբ»:

Մարիս Կուչինսկիսի ուղերձում նշվում է. «Լատվիայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Լատվիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության զարգացումը: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության և բարգավաճման»:

 

Загрузка...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Ոստիկանապետը կհրավիրվի ԱԺ. Լիլիթ Մակունց
website by Sargssyan