Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Ինչո՞ւ Փաշինյանը խոսեց ոչ մոդայիկ հարցերից. կենսամիջավայրի հեղափոխություն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես իմ մեջ բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, եւ երրորդը՝ ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», - նման միտք է հայտնել Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ընթացքում: Այս հայտարարությունը արժանացավ մի շարք հեգնական մեկնաբանությունների, որոնց առանցքն այն էր, որ կարևոր գործերը թողած՝ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է երկրորդական հարցեր:

Մեծ հաշվով, սակայն, եթե Փաշինյանի հնչեցրած մտքին ու դրա բովանդակությանը նայենք այլ տեսանկյունից, վերլուծենք այն փոխաբերական իմաստով, ալեգորիաների կոնտեքստում, ապա գործ ունենք իսկապես կարևոր խնդրի հետ: Մի դեպքում աղբը, մյուս դեպքում կրպակները, մեկ այլ դեպքում ավտոմեքենաների կարկասները հստակ բնութագրում են այն կենսամիջավայրը, որում մենք ապրում և որը մենք պատկերացնում ենք: Գուցե քննարկվող այլ խնդիրների ֆոնին այս հարցերը թվան երկրորդական, բայց իրականում դրանք շատ ավելի շատ բան են պատմում մեր ընդհանուր համակեցության մասին, քան բազմաթիվ վիճակագրական տվյալներ:

Անշուշտ, քաղաքապետարանի և համապատասխան ծառայությունների վրայից որևէ մեկը չի հանել աղբահանության վատ վիճակի համար պատասխանատվությունը: Մյուս կողմից էլ, սակայն, ակնհայտ է հասարակության անփույթ վերաբերմունքը նույն աղբահանությանը, ավելի շուտ՝ աղբաթափությանը: Հայաստանում աղբը թափվում է ամենուրեք, յուրաքանչյուրի տան շեմից այն կողմ՝ բոլոր հնարավոր վայրերում: Պետության խնդիրն, ըստ այդմ, ոչ միայն աղբահանության կազմակերպման արդյունավետությունն է, այլև այդ խնդրում իշխանություն-քաղաքացի միասնական աշխատանքը, ընդհանուր փիլիսոփայությունը փոխելը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ տեղի կունենա, եթե որոշվի Երևանում աղբահանության մեջ կիրառել սեգմենտացիայի ՝ տեսակավորման մոդելը: Այն, բնականաբար, այս իրավիճակում չի աշխատի:

«Բուտկաների» մասով: Երևանն իսկապես ողողված է զանազան կրպակներով, որոնք 90-ականների խառը տնտեսական իրավիճակում գուցե ունեին ֆունկցիոնալություն, գուցե որոշակիորեն ֆունկցիոնալ էին նաև 2000-ականների ՝ էժան և շատ փողի վայրի շրջանառության տարիներին: Բայց մի կողմից Երևանի քաղաքային տեսքը, մյուս կողմից դրանց ըստ էության ոչ ֆունկցիոնալությունը մեր օրերում, մեկ այլ կողմից օրինական որևէ պահանջներին չհամապատասխանելը միասին վերցրած ներկայացնում են համալիր խնդիր, քաղաքային կառավարումից սկսած, քաղաքային միջավայրով վերջացրած: «Բուտկաները», և ոչ միայն դրանք՝ առաջ տված բալկոնները, շենքերին ավելացվող հարկերը, սեփականաշնորհված մայթերը. սա է մեր կենսամիջավայրի բնութագիրն այսօր:

Մոտավորապես նույնը արդեն չօգտագործվող մեքենաների կարկասները պահելուն է վերաբերում: Ու այստեղ խնդիրն առավել սիմվոլիկ է, որովհետև ի տարբերություն նույն կրպակների, դրանք պահելը որևէ օգուտ որևէ մեկին չի տալիս: Դրանց առկայությունը ոչ այլ ինչ է, քան անցյալից մնացած անպիտան իրերից չհրաժարվելու ցանկություն: Եվ ցանկացած հայաստանյան տանը բազմաթիվ են նման իրերը՝ լինեն մեքենայի կարկաս, թե մեկ այլ բան:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի ասածը՝ թե՛ իր հիմնական հռետորաբանության, թե՛ ընդհանրապես քաղաքական մեյնսթրիմի տեսանկյունից գուցե անկարևոր թվա: Բայց նա հեղափոխությունից հետո առաջին անգամ շոշափում է մշակութային հեղափոխության նյարդերը, մի բան, որի կարիքը անպայմանորեն կա: Հնարավոր չէ միայն քաղաքական փոփոխությամբ կամ տնտեսական առաջընթացով փոխել կյանքի որակը, կենսամիջավայրը, հասարակության ներքին հարաբերությունների բովանդակությունն այդ որակի կարևորագույն բաղադրիչներն են: Այս իմաստով շատ ողջունելի է, որ Փաշինյանը, թեկուզև քննադատվելու հաշվին, բայց շոշափում է նման ոչ մոդայիկ, բայց խիստ անհրաժեշտ հարցեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի