Mercedes-ի վրա հարձակվողներին ոստիկանությունը գտել է (տեսանյութ)
ՀասարակությունՈստիկանները գտել ու բերման են ենթարկել Երևանի փողոցում ավտոմեքենայի վրա զինված հարձակում գործած անձանց։
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։