Սուրգուտ-Մոսկվա չվերթի զինված ուղևորը պահանջել է ուղևորվել դեպի Աֆղանստան
ՀասարակությունՌուսական РИА Новости-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Սուրգուտ-Մոսկվա չվերթում: Ուղեւորներից մեկը, ով զինված է եղել, թռիչքի պահին պահանջել է շրջել ինքնաթիռը եւ ուղղվել դեպի Աֆղանստան, որն իրականացնում էր SU1515 չվերթը:
Նշվում է, որ ինքնաթիռը Սուրգուտի օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան է թռել տեղի ժամանակով 14.55-ին:
Թռիչքից մեկ ժամ անց այն անհետացել է FlightRadar24 կայքի քարտեզից:
FlightRadar24-ի տվյալներով, ինքնաթիռը շրջվել է եւ թռչում է դեպի Խանտի Մայսիսկ ուղղությամբ։