Ահազանգ. Գյումրիի Ավստրիական հիվանդանոցում երեխաների ծնողներից գումարներ են վերցնում և անտարբեր են հիվանդների հանդեպ
SocietyԳյումրիի Ավստրիական հիվանդանոցում սուր շնչառական վարակների պատճառով, մանկական բաժանմունքում ազատ հիվանդասենյակներ չկան։ Թոքաբորբի բազում դեպքեր կան գրանցված։ Armdaily.am-ի հետ կապ հաստատեց Ավագյան Անահիտը, ում թոռնիկը հիվանդանոցում է։ Նա նշեց, որ թոռնիկը և հարսը 4 օր է պառկած են հիվանդանոցում.«Չորս օր առաջ տրված անալիզների պատասխանները մինչև այսօր չկան»։ Տիկին Անահիտը նշեց, որ բացի իրենցից այլ 4 երեխաների կային հիվանդասենյակում.«Հետո երկուսին դուրս գրեցին»։ Բուժքույրերը որևէ բացատրություն չեն տվել և ասել են, որ պետք է պալատը փոխեն՝ նշելով, որ այդտեղ այլ երեխա պետք է պառկի.«Ոչ մի հարցի չպատասխանեցին,ասեցին ուղղակի այլ երեխա են բերում»։ Տիկին Անահիտն ասել է, որ կբողոքի և կզանգահարի Երևան.«Այդ ժամանակ ասեցին,որ շատ եք ուզում կարող եք գնալ ձեր հիվանդասենյակ»։ Տիկին Անահիտը նշեց,որ հիվանդանոցը գումար է վերցնում հիվանդներից. «Կարան կամեռաները հետ տան և տեսնեն, թե ոնց են դիմացի դեղատնից ծնողները դեղեր առնում, չնայած մեզ ստորագրել են տվել, թե բուժումն անվճար ենք ստանում»։ Անահիտ Ավագյանը նշում է, որ թոռնիկը ծանր թոքաբորբ է տանում և երեխային օրվա մեջ ընդամենը մեկ սիստեմա են միացնում.«Այդպես կարո՞ղ են երեխաների բուժել»։ Armdaily.am-ը զանգահարեց նաև Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, ով մեր դիտարկմանը, որ մի տատիկ բողոքում է իր թոռան հետ ոչ պատշաճ վարվելու և հիվանդասենյակը փոխելու ու չբացատրելու համար, պատասխանեց.«Բայց դրա մեջ ի՞նչ կրիմինալ բան կա։Շատ հաճախ են այսպիսի բաներ լինում։ Հին հիվանդ է եղել, չեն ցանկացել նորի հետ պառկեցնել»։ Մեր այն հարցին, թե ինչու՞ բացատրություն չեն տվել, ոչինչ չպատասխանեց.«Տատիկին ասեք , թող գա վաղը ինձ մոտենա»։ Այլ հարցերի տնօրենը չպատասխանեց և անջատեց հեռախոսը: