Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի

Society

Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանԿենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին և ներկայացրեց վիճակագրական տվյալներ: 

-Տիկին Գալստյան,  օրենսդրությամբ, կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել:

-Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»: Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է Կառավարությանը:  

-Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ:

-«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ: Սա պարզապես գումարի չափ է, որ Կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել: Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ: Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ: Օրինակ՝ քաղաքացին 63 տարեկան է և ունի առնվազն 10 տարվա ստաժ, ապա նա կարող է դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Գործող օրենսդրության համաձայն, այսօր մենք ունենք նաև 5 տարով նշանակված կենսաթոշակներ և այդ իրավունքը տվյալ անձանցից չի վերցվի: Կան նաև հաշմանդամներ, ումից ըստ տարիքի, ավելի ցածր ստաժ է պահանջվում: Հաշմանդամություն ունեցողների դեպքում, եթե նա 18-21 տարեկան է և ունի 1 տարվա աշխատանքային ստաժ, մենք նրան նշանակում ենք աշխատանքային կենսաթոշակ:

-Օրենքը դեռևս չի ընդունվել, սակայն հունվարի 1-ից սկսած դրանք պետք է ավելացվեն: Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից նախորդ ամիսներին պակաս գումար ստացած անձանց գումարներն ինչպե՞ս են փոխհատուցվելու:

-Նախագծում կա երեք կետ՝ առաջինը սահմանում է նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը, երկրորդը՝ Կառավարությունն է լիազորված սահմանել այդ չափը և երրորդ՝ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Նախագիծը հնարավոր է, որ ընդունվի, օրինակ՝ մարտ կամ ապրիլ ամիսներին, գուցե նաև մայիսին: Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ կվերահաշվարկվեն այն կենսաթոշակառուների թոշակները, ում աշխատանքային կենսաթոշակը ցածր է 25 500 ՀՀ դրամից և կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից, պակաս վճարված գումարները կվճարվեն միանվագ: Այսինքն՝ վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18 000 դրամ և եթե նոր կարգավորումներն ուժի մեջ  մտնեն 2019 թվականի մարտին, ապա ապրիլ ամսվա 25 500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22 500 դրամը: Բանաձևն այսպիսին է՝ ((25500-18000)x3 ամիս):

-Տիկին Գալստյան, ո՞րն է եղել կենսաթոշակների բարձրացման նպատակը:

-Մշակելով այս փաթեթը՝ մենք նպատակ ենք ունեցել նվազեցնել կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը: Ելնելով դրանից՝ որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել այդ նոր գործիքը՝ նվազագույն կենսաթոշակի չափը։

-Ընտրվել է երկու խումբ, որոնց զինվորական կենսաթոշակները հունվարի 1-ից բարձրացել են՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողիհաշմանդամության 3-րդ խմբի ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայությանշարքային կազմի մահացած (զոհվածզինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելուդեպքում: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այս երկու խմբերը:

-Առաջին հերթին կցանկանամ նշել, որ այս խմբերն ավելացված աշխատանքային կենսաթոշակ են ստանում հունվարի 1-ից: Մնացած խմբերի համար որոշ բարձրացումներ կլինեն հետագայում: Օրենքով ամրագրված է, որ այս երկու դեպքում էլ կենսաթոշակի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, այդպիսով իրեն վերապահված լիազորություններով բարձրացրել է նրանց կենսաթոշակները:

-Քանի՞ շահառու կա այս խմբերից յուրաքանչյուրում և նախկինում որքա՞ն է կազմել նվազագույն կենսաթոշակի չափը:

-Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 18 հազար դրամ: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահառուների թիվը 2598 է: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 24 000 դրամ, իսկ շահառուների թիվը նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 186 է: Երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ՝ 80 հազար ՀՀ դրամ:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ևփոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծըորն արդեն իսկ ներկայացվել էՀՀ Ազգային ժողով:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի


 
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal