Գոհար Ավետիսյանն ակնարկել է իր բաժանման պատճառների մասին (լուսանկարներ)
LifestyleԴեռ տոներից առաջ հայազգի հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը շոկի ենթարկեց իր հետևորդներին՝ հայտարարելով, որ մամուլում տարածվող լուրերն իրականություն են ու ինքը բաժանվել է ամուսնուց, բայց այդ կապակցությամբ ոչինչ չի ուզում խոսել, քանի որ երկուսն էլ դեռ պետք է իմի բերեն մտքերը։
Հետևորդի հարցին՝ թե չի պատրաստվում արդյոք Գոհարը երեխաներ ունենալ, նա պատասխանել է՝«Իհարկե պատրաստվում եմ, երբ հանդիպեմ արժանի տղամարդու և երջանիկ կին ու մայր դառնամ»։
Այսպիսով Գոհարն ակնարկում է, որ նախկին ամուսնինն իրեն արժանի չէր ու նրա կողքն իրեն երջանիկ չէր զգում։
Իսկ այդ նույն ժամանակ, երբ Գոհարի հետևորդները գրոհել են նրա նախկին ամուսնու՝ Վահիկի Ինստագրամյան էջը, բարկացած տղամարդը պատասխանում է, որ մտադիր չի կնոջը վերադարձնել։
Հուսամ, նրանք առանձին կգտնեն իրենց երջանկությունը։
Հեղինակ՝ ԻնստաՄաՆյաԿ (Boomnews.am)