«Բացառիկ պատկեր». տիեզերագնացները ցույց են տվել, թե ինչպիսին են տեսնում Պետերբուրգը
LifestyleՍանկտ Պետերբուրգի գեղեցկությամբ կարելի է անվերջ հիանալ: Սա հերթական անգամ ապացուցել են ռուս տիեզերագնացները: Նրանք հրապարակել են Միջազգային տիեզերական կայանից արված քաղաքի լուսանկարը: Ինչպես նշել են կազմակերպության աշխատակիցները, բացառիկ լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն է: Նրանք նշել են, որ նման կադր որսալը մեծ հաջողություն է:
«Բացի նրանից, որ քաղաքը հաճախ ամպամած տրամադրություն ունի, ՄՏԿ-ի թռիչքային ուղին չի համընկնում այն լայնությունների հետ, որի վրա տեղակայված է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Այդ պատճառով, տիեզերագնացների համար Պետերբուրգը լուսանկարելը բարդ խնդիր է»,- բացատրել են «Ռոսկոսմոսում»:
Պատկերը հայտնվել է «Ռոսկոսմոս»-ի Instagram»-ում հունվարի 22-ի երեկոյան: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այն 11.000 լայք է հավաքել: Օգտատերերը մեկնաբանություններում տիեզերագնացներին ողջույն են հղել և շնորհակալություն հայտնել լուսանկարի համար: