Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ցանկության դեպքում սոցապի ծախսերը հնարավոր է բավականին կրճատել. «Փաստ»

Society

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծիք կա, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծախսերը 1,5 միլիարդով կկարողանար կրճատել, եթե նպաստներն ու կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայփոստի», այլ բանկային ծառայությունների միջոցով: Ի դեպ, սա համակարգի հսկայական ծախսերը կրճատելուն ուղղված միակ հնարավորությունը չէ, բայց այս պահին անդրադառնանք ընդամենը այս խնդրին:

Կարծիք կա նաև, որ միայնակ թոշակառուները, որոնք նորությունների հետ կա՛մ դժվար են հաշտվում, կա՛մ ընդհանրապես չեն հաշտվում, կարող են նման դեպքում դիսկոմֆորտի զգացում ունենալ: Նրանք, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ, դրա պատճառով չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք գումարը: Անշուշտ, այլ մտավախություններ նույնպես կարող են լինել, սակայն այս պահին ներկայացնենք, թե իրականում կենսաթոշակառուներն ինչ եղանակով են նախընտրում իրենց գումարները ստանալ: Եվ ընդհանրապես, անցած տարիների համեմատ արդյո՞ք աճում է բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թիվը:

Սոցիալական ապահովության ծառայության կողմից «Փաստ»–ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2016 թվականին անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվն ընդհանուր առմամբ ավելի քիչ է եղել, քան կանխիկ եղանակով ստանալ նախընտրողների թիվը: 

Եվ այսպես: 2016–ի արդյունքների համաձայն, կենսաթոշակը բանկային փոխանցումով ստանալ նախընտրողների ցուցանիշներով առաջատարը Շիրակի մարզն է եղել: Այն կազմել է 53,2 %, իսկ ամենացածր ցուցանիշը Արմավիրի մարզին է բաժին ընկել՝ 27,4%: Երևանն ու Լոռու մարզը թեև չեն հասցրել հատել 50 %–ի շեմը, բայց ակտիվության ցուցանիշներով համապատասխանաբար երկրորդ և երրորդ դիրքերն են զբաղեցրել:

Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայքի և Սյունիքի մարզերի կենսաթոշակառուների ընդամենը 32–36 % է նախընտրել 2016–ին բանկային ծառայություններից օգտվել, իսկ Կոտայքի մարզի կենսաթոշակառուների ցուցանիշը կազմել է մոտ 38,7 %:

2017 թվականի արդյունքներով հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով բանկային համակարգից օգտվողների թիվն աճել է: Ամենաքիչը, սակայն, ավելացել է Երևանի բանկերից օգտվողների թիվը՝ հասնելով 45,9 %–ի:

Անցյալ՝ 2018 թ.–ի ցուցանիշների համաձայն բանկերի միջոցով կենսաթոշակ ստացողների թիվը կրկին աճել է 3–5%–ով: Սա խոսում է այն մասին, որ գնալով բանկերի ծառայություններից օգտվելն ավելի գրավիչ է դառնում կենսաթոշակառուների համար, թեկուզ ոչ մեծ ծավալներով: 

Ուշագրավ մեկ փաստ ևս: Երեք տարիների ցուցանիշների համաձայն, բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թվով առաջատարը շարունակում է Շիրակի մարզը մնալ: 2018–ի տվյալներով, այն կազմել է մոտ 60 %, իսկ Երևանն անցած երեք տարիներին թեև չի հատել 50%–ի շեմը, բայց այս պահին բավականին մոտեցել է այդ ցուցանիշին՝ հասնելով 49,7 %–ի:

Պնդումները, թե տարեցների համար, այնուամենայնիվ, դժվար է ինքնուրույն բանկոմատներից գումար ստանալը, ճիշտ է, քանի որ իսկապես ոչ բոլորն են կարողանում այդ ապարատների «ծառայություններից» օգտվել: Առավել ևս, որ տարեցներից շատերը նաև տեսողության և արագ կողմնորոշվելու խնդիրներ ևս ունեն: Բայց պետական գումարներն ավելի արդյունավետ ծախսելու տեսակետից, պետք է նման հարցերին նույնպես ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է այն միայնակ ծերերին կամ նրանց, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ, ապա նրանց համար էլ կարելի է այլ՝ ավելի քիչ ծախսատար լուծումներ գտնել: 

Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարող է համակարգն իր ներքին ծախսերը կրճատելու և համակարգի օպտիմալացման շնորհիվ խնայողություններ անել, որը սոցապի դեպքում միակ հնարավորությունը չէ: Եվ կառույցը, լինելով ամենաբազմաշերտն ու ամենածախսատարը, օր առաջ պետք է մտածի ոչ միայն գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը 21–րդ դարին համահունչ դարձնելու, այլ եղած գումարներն ավելի ճիշտ և արդյունավետ ծախսելու մասին: 

Հակառակ դեպքում այս համակարգը կշարունակի մնալ ոչ միայն պետական բյուջե կոչվող տորթից ամենամեծ կտորը տանող կառույցներից մեկը, այլ ամենաթույլ ու դանդաղ զարգացող գերատեսչությունը: Իսկ դանդաղ զարգացող ցանկացած կառույցի պատճառով տարիներով կուտակված խնդիրները սովորաբար ոչ թե լուծվում են, այլ հների վրա նորերն ավելանալով՝ շարունակում են աքիլլեսյան գարշապարը մեծացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal