Պրահայի դատախազությունը ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը
ՀասարակությունՊրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային։
«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է նա։