Աստղիկի եւ Նարբեի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու սպասումը
LifestyleՀաշված օրեր են մնացել, որ Աստղիկ եւ Նարբե Պողոսյանները երկրորդ անգամ զգան ծնող լինելու հաճույքը: Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ապագա բալիկի մասին, նաեւ տրամադրել ընտանեկան նոր ֆոտոշարքը:
Ինչպես հայտնել էինք ամիսներ առաջ, զույգի երկրորդ երեխան աղջիկ է:
Աստղիկի խոսքով` Նարբեն եւս շատ երջանիկ է եւ կարծում է` աղջիկը պապայի բալիկն է.«Նա մտածում է, որ իր եւ դստեր հարաբերությունները միանգամայն այլ են լինելու, ավելի յուրահատուկ»:
Երիտասարդ մայրիկը առայժմ չի պատկերացնում երկու բալիկների խնամքի բարդությունները.«Բայց ի տարբերություն առաջին հղիության եւ առաջին անգամ մայր դառնալուն, այս անգամ ուժերիս վրա շատ վստահ եմ եւ կարծում եմ՝ կկարողանամ ամեն բան ճիշտ կազմակերպել ու հասցնել»:
Այս հղիության ընթացքում Աստղիկն անդադար աշխատել է: Ասում է՝ աղջիկը շատ ակտիվ է լինելու. միայն 20 անգամ ինքնաթիռ է նստել:):
Դերասանուհուն մաղթում ենք բարի ազատում եւ առողջ բալիկ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահե Ստեպի
Դիմահարդար` Լուսինա Թելոյան