Խաղաղության վերջնագիր. դեռ հասկանալ է պետք «կատաստրոֆայի» ճիշտ սահմանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է», – նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս հայտարարությունը ինքնին, իհարկե, կարելի կլիներ քննարկել խաղաղության և պատերազմի մասին տեսական, բացառապես հասկացությունների շուրջ քննարկումների մակարդակում: Սակայն քաղաքական կոնտեքստը թույլ չի տալիս: Իսկ այդ կոնտեքստը ձևավորվում է իշխանափոխությունից հետո ակտիվացած ղարաբաղյան բանակցային պրոցեսով, այդ պրոցեսում ակնհայտ նկատվող խորհրդավորությամբ, ձևաչափերի ու ձևակերպումների փոփոխությամբ:

Ըստ այդմ, խաղաղության, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու, խաղաղության և աղետի հակադրման մասին ձևակերպումները իրենց մեջ պարունակում են կոնկրետ ազդակներ: 

Նախ. տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը համաձայնել է ադրբեջանական կողմի ջանքերով Հայաստանին վերագրվող ագրեսորի պիտակին, ընդունել է ադրբեջանական քարոզչության այն թեզը, որ մենք ռազմատենչ հասարակություն ենք, ու հիմա կարիք կա խաղաղության պատրաստել «հայ բարբարոսների ռազմատենչ բանակը»: Դիվանագիտական նրբանկատության իմաստով, իհարկե, միջազգային հարթակներում տրվող այս ձևակերպումները եթե ոչ ընդունելի, գոնե հասկանալի են: Բայց հասկանալի չէ այդ ձևակերպումների ակտիվ շրջանառումը ներքին լսարանի համար: Հատկապես, եթե հաշվի առնենք հեղափոխության համաժողովրդականության կոնտեքստը: Այսինքն, մի բան, որ էական դերակատարություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած պրոցեսներում, սակայն հիմա միջազգային սուբյեկտների և Հայաստանյան իշխանությունների կողմից ստորադասվում է խիստ էլիտիստական, սնոբիստական ձևակերպումներին, ըստ որոնց, ժողովուրդն անդեմ է, ու նրան պետք է ինչ–որ բանի պատրաստել:

Մյուս խնդիրն այն է, որ կես խաղաղություն, կես պատերազմ վիճակում տարիներ շարունակ ապրած Հայաստանն ու հայ հասարակությունը դժվար են ընկալում խաղաղություն կամ աղետ երկընտրանքը: Այն հնչում է վերջնագրի պես: Եվ այս իմաստով իշխանությունները պետք է զգույշ լինեն ու կրեն խոսքի պատասխանատվություն: Խաղաղություն ձևակերպումն ինքնին, ադրբեջանական կողմի վարքագծի պայմաններում, Հայաստանում ընկալվում է որպես թուլության նշան, իսկ այդ կասկածելի խաղաղության այլընտրանք աղետն, ընդհանրապես, կարող է հասարակությանը ներշնչել բացասական ազդակներ, խուճապային տրամադրություններ: 

Մեծ հաշվով, իհարկե, խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Տեսական իմաստով սա կարելի է քննարկել: Սակայն գործնականում ամեն խաղաղություն չէ, որ պատերազմից հուսալի է: Հայաստանը պատմականորեն տեսել է տարատեսակ խաղաղության պայմանագրեր, որոնք ավարտվել են իրապես աղետով, ավելի մեծ աղետով, քան նույնիսկ պատերազմն էր: Ու սրան զուգահեռ նույն մեր պատմությունը ցույց է տվել, որ ցավալի պատերազմները հաճախ ավելի հուսալի գործիքներ են եղել խաղաղության կամ գոնե հարաբերական խաղաղության հասնելու համար: Եվ այս իմաստով իշխանությունները պետք է հասկանան, որ անկախ միջազգային հարթակներում ընդունելի ձևակերպումների տակ ստորագրելուց, Հայաստանն իր պատմությամբ, այդ պատմության փորձով ու դրա գիտակցական կամ ենթագիտակցական ընկալմամբ այս ձևակերպումները կարող է չմարսել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan