Անորոշության պատ Հայաստանի շուրջ. հնարավոր չէ թքած ունենալ հասարակական կարծիքի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական հայտնի «РБК» լրատվամիջոցին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մարտի 1–ի խնդրին ու Քոչարյանի կալանավորմանը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արժեր այսքան տարի անց վերաբացել այս գործը, Փաշինյանը նշել է, որ ժամանակը կապ չունի, օրենքը թույլ է տալիս, և նրանք վերաբացել են, որպեսզի հասկանան, թե ինչ է եղել: Առաջին հայացքից պարզ և սովորական այս պատասխանն իրականում հերթական ցուցիչն է առ այն, որ Մարտի 1–ի գործով առայժմ որևէ տեղաշարժ չկա: Խնդիրը, ընդ որում, ոչ միայն խափանման միջոցի անվերջ փոփոխությունների շուրջ դատական նիստերն են ու բուն դատական պրոցեսի առկախումը: Խնդիրը նաև այն է, որ Մարտի 1–ի, ինչպես նաև այլ աղմկոտ քրեական գործերի մասով միջազգային հանրության մոտ ձևավորվում է որոշակի անորոշություն, անհասկանալիություն: 

Ռուս լրագրողի հարցն այս իմաստով միակը չէր: ԵԽԽՎ–ում Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո հրապարակված զեկույցում ևս տողատակում ակնհայտ էր եվրոպական կողմի անհանգստությունները Հայաստանում դատական պրոցեսների հանդեպ: Իսկ օրերս էլ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որտեղ զեկուցողը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ մեղադրանքները: 

Մեծ հաշվով, իհարկե, կարելի է թքած ունենալ միջազգային կարծիքի վրա, եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա քաղաքական հետևանքները: Բայց նույնիսկ այս դեպքում անորոշության խնդիրը մնում է: Երկրի ներսում էլ, ի վերջո, հնարավոր չէ թքած ունենալ հասարակական կարծիքի վրա, այն կարծիքի, որը հենց իշխանությունն է թեժացրել Մարտի 1–ի և այլ աղմկոտ գործերի բացմամբ կամ վերաբացմամբ: Այսինքն, հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին բացվել են մի շարք քրեական գործեր, որոնց ավարտը չի երևում: 

Սա մի կողմից նշանակում է, որ իշխանությունները մոտ են այն սահմանին, երբ կարելի կլինի տապալված համարել նոր դատաիրավական համակարգ ունենալու հեռանկարը, մյուս կողմից էլ, փաստացի, թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի կողմից ընկալվելու են որպես ոչ վճռական: Ավելին՝ նաև հաշվի առնելով, որ մի կողմից աղմկոտ գործերով որևէ իրական տեղաշարժ չկա, մյուս կողմից էլ մեղադրյալները ունենալով ահռելի ֆինանսական հնարավորություններ՝ ամեն կերպ փորձում են իրենց քրեական գործերը մատուցել որպես քրեական հետապնդում, հեռու չէ այն օրը, երբ այդ գործերը հենց այդպես էլ կսկսեն ընկալվել: Ավելին, գուցե հենց այդ ընկալումն էլ դառնա քաղաքական գործոն մեղադրյալների համար՝ հեռահար քաղաքական պլաններ ուրվագծելու:

Թե՛ մեղադրյալների պաշտպանական տակտիկան, թե՛ միջազգային տպավորությունը, մեծ հաշվով, կարելի է համարել երկրորդական: Երկրորդական կարելի է համարել նույնիսկ այն, որ իշխանության բարձրագոչ հայտարարություններն ու դրանց ֆոնին վերաբացված քրեական գործերը հանկարծ փակվեն: Հայաստանի համար վերջնարդյունքում ամենացավալին լինելու է դատական համակարգի չկայացվածությունը, դրա կախվածությունը քաղաքական այս կամ այն թրենդից, կախվածությունը քաղաքական հայտարարություններից: Իսկ սա էլ իր հերթին նշանակելու է, որ դատական համակարգում ոչ միայն չեն արվում բարեփոխումներ, այլև կա հետընթացի վտանգ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan