Քամի նկարելու նուրբ արվեստը. իշխանությունն առանց օրակարգի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Ինչու ենք ասում այս անգամ, որովհետև առաջին դեպքը չէ, երբ քննարկվում է հիմնի փոփոխության հարցը: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը: Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի: 

Նախ, ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող: Այն քաղաքական, պատմական կոնտեքստ ունի, ու լավ կլիներ, որ հիմնի փոփոխության ցանկացած առաջարկ ունենար հենց քաղաքական հիմնավորումներ: Երկրորդ՝ որևէ կերպ չբացառելով հիմն փոխելու նախաձեռնություն ունենալու իրավունքը, ընդհանրապես պետական որոշ սիմվոլների վերանայման տեսական հնարավորությունը՝ հարկ է նշել, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանության առանցքային համարվող դեմքերից մեկը, ապա այդ նախաձեռնությունն անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ, անկախ այն հանգամանքից՝ նախաձեռնության հեղինակները դա գիտակցում են, թե ոչ: 

Երրորդ ու, ըստ էության, ամենակարևորը՝ հաշվի առնելով, որ նմանատիպ նախաձեռնությունն ուզած, թե չուզած, ունի քաղաքական նրբերանգ, միաժամանակ ի սկզբանե չկասկածելով, որ այդ նրբերանգի տակ անկեղծ մղումներ են, հարկ է նշել, որ հետհեղափոխական իրավիճակում հեղափոխական իշխանության կողմից նման առաջարկ լսելը ոչ այլ ինչ է, քան իշխանության հետհեղափոխական օրակարգ: Ավելի պարզ՝ եթե արտահերթ ընտրություններում 70 տոկոսից ավելի ձայներ ստացած ուժը, որն այդ ընտրությունների հետ կապում էր Հայաստանի թռիչքաձև զարգացումն ու խոստանում կերտել նոր Հայաստան, իր հետընտրական ամենաաղմկոտ առաջարկներից մեկը դարձնում է հիմնի փոփոխությունը, ապա կարող ենք ենթադրել, որ՝ ա. թռիչքաձև աճին հիմա էլ հիմնն է խանգարում, բ. թռիչքաձև աճի որևէ օրակարգ չկա, բայց կա սպասելիքների բարձր շեմ, որը պետք է ինչ– որ բանով լցնել:

Հակված ենք երկրորդ տարբերակին, որովհետև ոչ միայն հիմնի փոփոխության մասին խոսակցությունները, այլև իշխանությունների հետընտրական վարքն ընդհանրապես հուշում են, որ որևէ թռիչքաձև ու հեռանկարային օրակարգ իսկապես գոյություն չունի: Հաղթահարելով իշխանության ամբողջականացման ճանապարհին ընկած տարատեսակ խոչընդոտներ, վերցնելով այդ ամբողջական իշխանությունը, չունենալով քաղաքական իմաստով որևէ իրական խանգարող գործոն՝ իշխանությունն այժմ հայտնվել է «ինչ անել» հարցի պատասխանի առաջ: «Ինչ չանել» հարցի պատասխանն իշխանությունն ունի՝ չանել կոռուպցիա, չանել մենաշնորհ, չանել պետական լծակի չարաշահում: Բայց «ինչ անելը» չկա ու չկա: Գուցե չկա օբյեկտիվ պատճառներով՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր պայքարի տարիներին ևս ներկայիս իշխանական շրջանակն այդ հարցի պատասխանը չի ունեցել կամ չի ունեցել այդ հարցի մասին մտածելու հնարավորություն: Սակայն հանրային սպասելիքները չեն սպասում, այդ սպասելիքներին չի հետաքրքրում որևէ օբյեկտիվ պատճառ: Հասարակությունն իր անելիքն արել է, կատարել է հեղափոխության պարագլուխների սահմանած բոլոր պահանջները ու հիմա սպասում է արդեն կոնկրետ արդյունքների: Հիմնի փոփոխությունն, ըստ այդմ, հասարակության մոտ ընկալվում է կամ որպես շոշափելի արդյունքներ ապահովող օրակարգի բացակայություն, կամ էլ որպես հենց այդ օրակարգ: Երկու դեպքում էլ հեռանկարներն իշխանության համար հուսադրող չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan