Սև ու սպիտակ պատերազմ՝ ընդդեմ մեդիադաշտի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկի ժամանակ նշեց, որ մեդիադաշտում կան առնվազն երկու սուբյեկտներ, որոնք տիրապետում են ահռելի ռեսուրսի ու կազմակերպված հակաքարոզչություն են իրականացնում իրենց դեմ: Նախօրեին էլ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, որ իրենց դեմ մեդիապատերազմ է հայտարարված ու իրենք ընդունում են մարտահրավերը: ԱԺ մյուս փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել՝ նշելով, որ իրենց դեմ տեղեկատվական գրոհի պայմաններում կարիք կա խոսելու նաև նոր իշխանությունների ձեռքբերումներից, ու մի շարք կետերով թվարկել էր իշխանության արձանագրած հաջողությունները: Եթե սրան հավելենք նաև իշխանության այլ ներկայացուցիչների մերթընդմերթ առկայծող մտքերն առ այն, որ կարիք կա ԶԼՄ դաշտի կարգավորումները վերանայելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու, ապա բավական հետաքրքրական պատկեր է ստացվում: Պատկերն այդ լիարժեք է դառնում, եթե փորձենք թվել, թե իրավապահ այս կամ այն մարմինները վերջին ամիսներին քանի ԶԼՄ–ի գրասենյակ են այցելել կամ քանի ԶԼՄ ներկայացուցչի են հրավիրել իրենց մոտ:

Այսինքն ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն իշխանության և մեդիադաշտի միջև: Ընդ որում, այդ լարվածությունն իսկապես կա ու իսկապես ունի քաղաքական պատճառներ, այնպես չէ, որ իշխանությունը հորինում է այդ լարվածությունը: Իշխանությունը պարզապես սխալ է մեկնաբանում այդ լարվածության առկայությունը: 

Իսկ լարվածություն կա մի քանի պատճառով: Նախ՝ հին համակարգի կամ նախկին իշխող վերնախավի ֆիասկոն խորհրդարանական ընտրություններում, որ ողջունվեց որպես հնի կապիտուլ յացիա, իրականում դրեց նախորդ համակարգին պատային վիճակում: Նրանք իշխանության, ընդհանրապես քաղաքական գոյության պայքարը տեղափոխեցին ֆորմալից ոչ ֆորմալ հարթակներ, այլ կերպ ասած՝ բաց դաշտից դեպի պարտիզանական դաշտ: Պարտիզանական դաշտում դիրքավորման ամենահարմար և արագ տարբերակն էլ տեղեկատվական դաշտն է, որը բացի ավանդական և էլեկտրոնային մեդիաներից, ներառում է սոցցանցերը: Մեծ հաշվով, նախկին իշխանությունը քաղաքական պայքարի ահռելի մասն այժմ իրականացնում է հենց մեդիադաշտում և սոցցանցերում:

Ո՞րն է այդ դեպքում այս քննարկման իմաստը, եթե իշխանությունների մտահոգությունները ճիշտ են ու փաստարկված: Խնդիրն այն է, որ չնայած իշխանությունները ճիշտ են գտել խնդրի աղբյուրը, բայց սխալ են մեկնաբանում այն, ավելի շուտ մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս հիմա: Առանձին սուբյեկտների ներկայությունը մեդիադաշտում, այդ սուբյեկտների կողմից իրականացվող հակաքարոզչությունը իշխանությունը համարում է միակը: Ցանկացած տիպի այլ քննադատություն, մտահոգություն տեղավորվում է հենց այդ սուբյեկտների գործունեության դրոշի տակ: Ավելին, հասարակության որոշ հատվածներից հնչող քննադատությունն էլ իշխանությունները համարում են այդ սուբյեկտների ազդեցության հետևանք: Պարզ ասած՝ հենվելով այն փաստի վրա, որ մեդիադաշտում և սոցիալական ցանցերում կան իրենց դեմ կազմակերպված աշխատողներ, իշխանությունները ցանկացած այլ, ընդհանուր առմամբ բոլոր տիպի և բովանդակության քննադատություն ասոցացնում են այդ սուբյեկտների հետ: Մեծ հաշվով, սա ոչ այլ ինչ է, քան պատկերի պարզունակ ընկալում, որի միակ տուժողը հենց իշխանությունն է: Իշխանությանը գուցե թվում է, որ ցանկացած տիպի քննադատությանը փակցնելով նախկին իշխանության հետ կապ ունենալու պիտակը, իրենք կարող են չեզոքացնել այդ քննադատությունը: Սխալ է թվում: Նրանք այդպիսով ոչ թե չեզոքացնում, այլ անտեսում են այդ քննադատությունը, այն մղում առավել անտեսանելի տեղեր, ավելի մտերմացնում իրական, անաչառ ու կանխակալ քննադատողներին իրար: Մեդիադաշտը սահմանափակելու օրենսդրական փորձերը, իրավապահների այցելությունները միայն ու միայն ավելացնելու են այդ դաշտի կոնսոլիդացիան ընդդեմ իշխանության: 

Լավ կլիներ, որ իշխանությունը խնդրի պատճառը գտնելուց հետո նույն կերպ ճիշտ մեկնաբաներ դրա բուժումը: Իսկ բուժումը ունի երկու ասպեկտ: Արդյունավետ աշխատանք, հեղափոխական առաջարկների ու նախաձեռնությունների հեղեղ, որ էականորեն կնվազեցնի ապատեղեկատվության հնարավորությունը: Եվ տեղեկատվական քաղաքականություն, որ կառանձնացնի իրական և կանխակալ քննադատությունը, ոչ թե կընդհանրացնի դրանք, և որը կաշխատի սեփական թիմի հետ, որպեսզի հրապարակային հայտարարություններում սայթաքումներ չլինեն: Գոնե կենսական թեմաների շուրջ խոսելիս: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan