«Օդում կախված» իշխանությունը մսխում է ինքն իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ խոսելով մշակույթի նախարարության հնարավոր օպտիմալացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը կես–կատակ, կես–լուրջ ասել էր, որ դժվար թե մշակույթի ոլորտում ինչ–որ բան փոխվի, եթե մշակույթի նախարարության աշխատակիցները 6 ամիս գործադուլ անեն: Փաշինյանի այս միտքը կարծես թե կյանքի է կոչվում, ընդ որում, ոչ միայն մշակույթի, այլև այլ նախարարությունների դեպքում, որոնց ճակատագիրը մնացել է օդում կախված, քանի որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը այդպես էլ ընթացք չի ստանում:

Երեկ այդ «օդում կախված» նախագծով կազմված կիսատ կառավարությունը երդում տվեց նախագահական նստավայրում: Այդ կիսատությունն աչքի էր զարնում ոչ միայն սակավամարդ լուսանկարներից: Մեծ հաշվով, այդ կիսատությունը այժմ կառավարման համակարգի մի մաս է դարձել: Փաստացի մի շարք գերատեսչություններ այժմ ոչ միայն նախարար չունեն, այլև չունեն ապագայի հստակ տեսլական: Այդ գերատեսչություններում մարդիկ աշխատում են առանց հստակ պատկերացման, թե ինչ է լինելու իրենց ու իրենց աշխատավայրի հետ վաղը: Դժվար է այդ գերատեսչություններից նման պայմաններում ակնկալել արդյունավետ աշխատանք: Լավագույն դեպքում նրանք գործում են ինքնահոսով, վատագույն դեպքում հավաքում են իրերը և այդ հրաժեշտի տրամադրությամբ էլ իրականացնում իրենց ոլորտների կառավարումը:

Դժվար է ասել, թե ինչու կառավարությունը նախաձեռնեց կառուցվածքային փոփոխություններ, բայց դրանք կիսատ թողեց: Միգուցե Փաշինյանի վարկածն են փորձարկում, ըստ որի, ոչինչ էլ չի պատահի մշակույթի ոլորտի հետ, եթե այդ ոլորտի գերատեսչությունը 6 ամիս չգործի: Առերևույթ, իհարկե, ոչինչ չի պատահում, թանգարանները չեն փլուզվում, թատերական ներկայացումներ կան: Սակայն առերևույթ այս հանգստությունը խաբուսիկ է: Իհարկե, կառավարությունը կարող է նախաձեռնել կառուցվածքի փոփոխություն կամ օպտիմալացում, բայց ցանկացած նախաձեռնություն պետք է որոշակիություն տա պետական համակարգին: Երբ իշխանությունները հպարտանում են, որ հեղափոխության օրերին պետական ապարատը անխափան է գործել, ապա պետք է հաշվի առնեն, որ այդ անխափանության գրավականը որոշակիությունն է, ինստիտուցիոնալ շարունակականության առկայությունը: Այժմ, արդեն ոչ հեղափոխական իրավիճակում, փաստորեն, այդ շարունակականությունը փոխարինվում է անորոշությամբ: Անցումային կառավարություն, այնուհետ ժամանակավոր պաշտոնակատարների կառավարություն, հիմա էլ՝ կիսատ կառավարություն: 

Ընդ որում, կառավարությունը կիսատ է ոչ միայն կառուցվածքային, այլև քաղաքական իմաստով: Քաղաքական թիմի զգալի մասին Ազգային ժողով գործուղելուց հետո Փաշինյանի կառավարությունում նախարարների մի մեծ մասը ապաքաղաքական գործիչներ են: Այսինքն գործիչներ են, որոնց պրոֆեսիոնալիզմը չէ, որ կասկածի տակ պետք է դնել, ոչ էլ նրանց կապը նախկին իշխանության հետ, այլ այն հանգամանքը, որ նրանք որևէ կերպ չեն ներկայացնում ոչ ՔՊ–ն, ոչ «Իմ քայլը» դաշինքը: Մեծ հաշվով, չեն ներկայացնում որևէ քաղաքական հոսանք: Եթե հիմնավորումն այն է, որ սա պրոֆեսիոնալների կառավարություն է, ապա կառավարությունը փաստացի կառուցվածքայինից զատ նաև քաղաքական պատասխանատվության խնդիր ունի: Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը իրավացիորեն պնդում է, որ ոստիկանությունը չի կարող լինել նախարարություն, որովհետև նախարարը հայեցողական, քաղաքական պաշտոն է, իսկ ոստիկանության օբյեկտիվությանը դա կխանգարի: Այդ դեպքում ինչու են հայեցողական պաշտոնների նշանակվում ոչ հայեցողական կադրեր: Արդյո՞ք նրանք կիսում են քաղաքական պատասխանատվությունը, ստորագրում են արդյո՞ք իշխանության ֆինանսատնտեսական, կրթական, կամ ընդհանրապես՝ ամբողջական քաղաքական գծի տակ, թե ընդամենը այդ գիծը առաջ տանող Փաշինյանի աշխատողներն են կամ կից մարմինները, ինչպես նույն ոստիկանությունը: Թե՞, ինչպես երեկ Փաշինյանն ասաց, կառավարությունում կա ասող, և այդ ասողն ինքն է: Իսկ ասող, մեծ հաշվով, պետք է, որովհետև ապաքաղաքական պաշտոնյաները կատարող են, իսկ կատարողներին պետք է ասել, որ կատարեն:

Իշխանությունը երևի համոզված է, որ պետական կառավարման կապիտալն անսպառ է, այն կարելի է սպառել, սպասեցնել, փորձարկումներ անել, և այդ ամենը հիմնավորել նրանով, որ աշխարհը փուլ չի գա, ինչպես փուլ չի գա մշակույթի նախարարությունը: 

Առերևույթ որևէ փլուզում իսկապես չկա: Ընդհանրապես որևէ օրգանիզմ միանգամից չի փլուզվում, միանգամից չի մեռնում, բայց դրանից չի բխում, որ այն հիվանդ չէ, կամ չի մսխում իր առողջությունը: Վերջիվերջո ինչ հիմքեր ունի նմանօրինակ դանդաղկոտությունը, եթե հեղափոխությունը պահանջում է արագություն և ռիթմ, ո՞ւմ և ինչի՞ն է սպասում իշխանությունը, որ իր կապիտալի մսխման հաշվին ժամանակ է վատնում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan