Արհեստական «սլիվներ» հատուկ հանրության համար

Մտածող ու տարրական բանականություն ունեցող մարդկանց եթե հարցնես, թե որոնք են այսօր Հայաստանի առջև ծառացած ամենագլխավոր խնդիրները, որոնց շուրջ պետք է բավականին լուրջ մտածել ու դրանցով զբաղվել, ապա շատ բնական կլինի, եթե պատասխանեն՝ Արցախի շուրջ բանակցային գործընթացը, տնտեսական հեղափոխության թեման, մեր երկրի արտաքին քաղաքական հարաբերությունները հարևանների, աշխարհաքաղաքական, ուժային կենտրոնների հետ և իհարկե՝ երկրի անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտը։Սրանք այն առանցքային թեմաներն են, որոնք ցանկացած խելամիտ անձ պետք է որ առաջին հերթին նշի։

Սակայն վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, որ բավականին հետաքրքիր ու տարօրինակ, երբեմն զարմանալի օրինաչափությամբ այս խնդիրները չեն դառնում հասարակության ակտիվ զանգվածի քննարկման առարկա, եթե չասենք՝ դրանք հետին պլան են մղվում։

Եթե հավատանք հասարակության ակտիվ զանգվածի հայելային արտացոլանքը համարվող սոց ցանցերի օգտատերերին և որոշ լրատվական ռեսուրսների կողմից մատուցվող ինֆորմացիային, ապա հայաստանյան սպառողին վերջին օրերին հետաքրքրում է պետական, հանրային ծառայողների պարգևավճարների թեման, համահայկական քննարկման առարկա դարձած կոկորդիլոսի՝ թռչուն թե երկկենցաղ լինելու հանգամանքը և այլն։

Վերջին ամիսներին շատերի համար աքսիոմ է դարձել այն, որ մեր հասարակության մի զգալի մասը ոչ համարժեք դրսևորումներ է ցուցաբերում։ Մանավանդ դա առավել ակնառու դարձավ թավշյա հեղափոխությունից հետո։Շատ փորձագետներ, հոգեբաններ որոշ զանգվածի ոչ ադեկվատ վերաբերմունքը երկրում, երկրից դուրս ընթացող իրադարձություններին փորձում են շատ նրբորեն, շատ կոռեկտ կերպով անվանել էյֆորիա։Սակայն բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ այդ էյֆորիան պետք է անընդհատ կառավարվի, առավել ևս որ այդ զանգվածի ոչ ադեկվատությունը շատ դեպքերում կարելի է օգտագործել սեփական շահի, սեփական իշխանության և այլ նպատակների իրագործման համար։ Այժմ ըստ էության մենք ավելի շատ ականատես ենք հետևյալ գործընթացին. ինչպես հասարակական վարքագծի կառավարման մասնագետներն են նշում, և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից, և՛ երկրից դուրս կան խմբեր, որոնք փորձում են հասարակական ուշադրության տրենդները շեղել իրական մարտահրավերների թեմայից։Թե ինչի համար, այլ հարց է։

Անդրադառնանք, մասնավորապես, պարգևավճարների թեմային։Ակնհայտ էր, որ մամուլում և սոցցանցերում սփռված այն մանրամասն տեղեկությունը, թե որ գերատեսչությունում ում և որքան պարգևավճարներ են հատկացվել, նպատակաուղղված, կազմակերպված տեղեկատվական արտահոսք էր հենց իշխանական համակարգից, ընդ որում, այն ոլորտներից, որոնք այս կամ այն չափով կապված են պետության ֆինանսական հոսքերի վերահսկողության հետ։Այդ արտահոսքը տրվեց ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնք ուղղակիորեն սպասարկում են որոշ նախկին իշխանավորների շահերը։Դրանից հետո առերեսվեցինք շատ հետաքրքիր մի իրավիճակի. այդ տեղեկությունը միանգամից սկսեցին ծամծմել, տարածել, ուռճացնել, մեկնաբանել հենց այն ռեսուրսները, բլոգերները, որոնք պատկանում են այսօրվա իշխանության տարբեր թևերին։Ընդ որում, այդ գործընթացը նույնպես բազմաշերտ էր, քանի որ այսօր արդեն շատ դժվար է թաքցնել, որ իշխանության մեջ կան տարբեր խմբավորումներ, և յուրաքանչյուրը փորձում էր այդ ամենն օգտագործել իր շահերից ելնելով։ Նրանք, ովքեր հակաքաղաքապետական տրամադրություններ ունեն, ասպարեզ նետեցին Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների թեման։ Ի պատասխան երևան եկան այլ արտահոսքեր, որոնք հարվածեցին այն գերատեսչություններին, որոնք իշխանության հակառակ թևի հետաքրքրությունների շրջանակներում են։ Հասկանալի պատճառներով հատուկ ուշադրության արժանացավ պետեկամուտների կոմիտեն։ Այստեղ ակնհայտ դարձավ, որ շատ խմբեր ուղղակի աչք ունեն այդ համակարգի վրա։

Այս ամենի շուրջ գործընթացը վկայեց, որ այսպես կոչված անփորձները, որոնց մասին կատակում էին, թե ժամանակի ընթացքում կսովորեն աշխատել, թերևս եթե ինչ-որ բան էլ սովորեցին անցած մի քանի ամսում, ապա հիմնականում յուրացրել են նախկինների խարդավանքների արվեստը, յուրային ու ընդդիմադիր լրատվամիջոցները, սոցցանցերը օգտագործելու ձևերը՝ այդպիսով փորձելով ամրապնդել սեփական դիրքերն ապագայի համար։Այժմ լուրջ պայքար է ընթանում իշխանության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի ականջին մոտ լինելու համար։Նրանցից ոմանք սպասարկում են թե երկրի ներսում, թե դրսում եղած որոշ ֆինանսատնտեսական խմբերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կառավարման օղակների շահերը։

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan