Անդրկովկասում հարյուր տարի դեռևս «թեժ» կլինի

Անցնող շաբաթը բավական հագեցած էր քաղաքական վարիացիաներով: Շատերը խոսեցին Արցախի մասին. Բոլթոնից ուԿարասինից սկսած՝ անգամ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ խնդրի կարգավորմանը: Մնացականյանն ասաց, որ իր համար տարօրինակ է՝  խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակներում առաջացնում են պարտվողական տրամադրություն:

Եռաբլուրում Զ. Մնացականյանը զարմանում էր, որ «որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել»: Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: Իսկ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս հանդիպումները եղել են հանպատրաստից, առիթն օգտագործել են իրար ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար` թե ըստ նախարարի, թե ըստ վարչապետի։

Բոլթոնն Ալիևի հետ խոսում է Ղարաբաղի հարցով, Փաշինյանի հետ չի խոսում: ՌԴ ԱԳ փոխնախարարը գալիս է Երևան, ու նրան ԱԳ նախարարն է ընդունում: Ժամերով բանակցում են, ու Գրիգորի Կարասինը հետո լրագրողներին ասում է, որ միջազգային հանրությունն Արցախի հարցում ունի ուժային լուծումը թույլ չտալու կոնսենսուս: Թարգմանաբար`  նշանակու՞մ է ստատուս քվոյի պահպանում: Իսկ Վիտալի Բալասանյանը հայտարարում է. «Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ որևէ մեկին թույլ չի տրվելու»:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամեն անգամ ղարաբաղցիները, անգամ Ստալինի ժամանակ, բարձրացրել են Հայաստանին միանալու իրենց ցանկությունը: 80-ականների վերջին սկսված «Перестройка»-ն հայերի մեջ մի նոր հույս արթնացրեց: Վերջնական արդյունքը եղավ ազերիների կողմից Սումգայիթի հայկական ջարդը: Ի՞նչ մեղավոր էր Սումգայիթի հայը, երբ ղարաբաղցին չի ցանկանում ապրել ազերի ղեկավարության հետ: Այդ պատերազմը ցույց տվեց, որ ուր հայն է մտնում, փախչում է ազերին, իսկ ուր ազերին` մնում էին գլխատված խաղաղ բնակիչների մարմինները:

Արաբն ու հրեան կռվում են 60 տարուց, բայց չես գտնի մի օրինակ, որ հրեաները կամ արաբները կազմակերպել են խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր: Դեպքերը հաստատում են, որ մոտակա հարյուր տարում դժվար թե բարեկամություն առաջանա հայի և ադրբեջանցու միջև, մանավանդ մենք ականատեսն ենք, թե ներկայիս ադրբեջանցին ինչ հակահայ դաստիարակություն է ստանում: Եվ այսօր ինչ-որ ռեալ պոլիտիկներ փորձում են ներսից մեզ պարտադրել խաղաղություն՝ այն էլ միայն մեր` հայերիս հաշվին: Եթե այսօր մենք տալիս ենք Ադրբեջանին այն, ինչ նա այս էտապում է ցանկանում, ապա մենք մեր քայլով մեր աջ կողմում ստեղծում ենք երկրորդ թուրքական պետությունը: Ստացվում է ձախից և աջից մենք սեղմվում ենք հզոր թուրք պետությունների աքցանում: Այսինքն մենք փրկում ենք մեր ներկան, վտանգելով մեր սերունդների ապագան: Հետևաբար մեր խոսքը պետք է լինի` մենք թշնամուն տալու ոչինչ չունենք: Մենք մեր այդ քայլով օգնում ենք նաև Ադրբեջանում ապրող այլ էթնիկ խմբերի, որպեսզի պայքարեն իրենց անկախության համար: Ադրբեջանին մինչև ատամները զինվելը բերելու է կործանմանը, որովհետև դա է միլիտարիստական պետության վերջը:

Հ.գ. Իրականում  չեչենները մեզանից շատ չեն, բայց իրենց կամքի ուժով ստիպեցին ռուսներին հաշվի նստել իրենց հետ: Այսօր Չեչնիան հզոր պետություն է Ռուսաստանի կազմում: Համաշխարհային հանրությանը մենք հանգիստ կարող ենք հաղթել մեր կամքի ուժով: Ուղղակի պետք էհիշել, որ ոչ մի ռուս կամ ամերիկացի զինվոր իր կյանքը չի զոհի հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության: 

Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan