Արայիկի «փսիխոզը» կամ դպրոցին պետք է՞ կրոնի պատմություն

Ապրում ենք բավականինպարադոքսալ ժամանակներ: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ բոլորը բոլորի դեմ են` ճանապարհ են փակում, աշխատանքից են ազատում, ձերբակալում են ու ազատ են արձակում, որ նորից ձերբակալեն, ու` շարքի վերջը չի երևում: Հասարակական այս համերաշխությունն ու փոխադարձ հանդուրժողականությունը մերթընդմերթ, երբ կարճատև այցերով, գործուղումների միջակայքում Երևանում է լինում, խախտում է ԿԳնախարար Արայիկ Հարությունյանը: Նա… որոշ քահանաներից ներողություն է սպասում: Եվ ինչպե՞ս չսպասի` գնացել է դպրոց ու այնտեղ …քահանա է տեսել: Տեր հոր ձեռքը համբուրելու ու օրհնություն ստանալու փոխարեն` քրիստոնյա նախարարը հարցրել է, թե ի՞նչ գործ ունի դպրոցում: Պնախարար Դավիթ Տոնոյանը, օրինակ, գնդերեցներին չի հարցնում` ի՞նչ գործ ունեք դիրքերում կամ բանակը ձեր տե՞ղն է: Բայց Տոնոյանին Հարությունյանի հետ համեմատելը մեղք է, նա Աստծո հետ կռիվ չունի: ԿԳ նախարարը` ունի և սկսել է քահանաներից:

Մասնավորապես` Այգեստանի դպրոց մտնող, հետո էլ` Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի, որ ՖԲ  իր էջում գրել էր նախարարի ու քահանայի հանդիպման մասին:

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարին բազում հարցեր են տվել: Նախարարը կարևորում է բոլոր հայագիտական առարկաները, «պարզապես բոլոր հայագիտական առարկաներն ու մնացած առարկաները վերանայվելու են։ Առհասարակ, ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023-ը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ։ Չզարմանաք, եթե ի հետևանս վերանայման` ծնողների բողոքների հիման վրա, ուսումնական ծրագրերից բեռնաթափվեն Հայոց եկեղեցու պատմությունն էլ, հայրենագիտության առարկաներն էլ, հայոց պատմության դասագրքերն էլ: Որովհետև …մատուցում են նույնաբովանդակ նյութեր: Ու` պիտի օպտիմալացվեն: 21-րդ դարն է: ՏՏ տեխնոլոգիաների ժամանակներում ի՞նչ կրոն, ի՞նչ եկեղեցի ու ի՞նչ պատմություն:

Ուսումնական ծրագրերն էլ կփոխվեն, դասագրքերն էլ: Շատ մեծ հարց է` ովքե՞ր են լինելու փոխողներն ու ի՞նչ սկզբունքով են փոխելու: Բայց դա այլ պատմություն է:

Ըստ երևույթին՝նախարարը հակասում է ինքն իրեն` նախ ընդունում է, որ յուրաքանչյուր դպրոցը ինքը կարող է որոշել, թե այս կամ այն մարդն ի՞նչ գործառույթ ունի իր դպրոցում, հետո ասում, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար: Իսկ նա ստուգե՞լ է, թե քահանան ի՞նչ է ասել երեխաներին ու հոգևոր քարոզն ինչու՞ է այդքան վախեցնում նախարարին: Բռնությու՞ն է պարունակում, թմրամոլությու՞ն է ուսուցանվում, ահաբեկչությա՞ն դասեր են, թե՞ միասեռականությու՞ն է քարոզվում:

Բայց նախարարին դա չի մտահոգում, մտահոգում են հրապարակումները, որոնց մեջ զրպարտություն կա, ու եթե իրավաբանները զրպարտություն գտնեն, «համապատասխան ատյաններ կդիմենք»։ Իսկ մինչ այդ նախարարը սպասում է, որ իրենից ներողություն խնդրեն ու նույնիսկ «Էջմիածնի համապատասխան ատյաններին» է փոխանցել դա։ Հարցին` «Երեկ հոգևորականի գրառումն անվանեցիք անկիրթ, այսօր մեկ այլ հոգևորականի մեղադրեցիք ստախոսության մեջ, չե՞ք կարծում, որ սա ևս վիրավորական է», նախարարը պատասխանել է.

«Եթե այնտեղ եղել են բազմաթիվ մարդիկ ու նրան ես դուրս չեմ հանել դպրոցից և նրանք դրա մասին հայտարարում են, ես չեմ կարող ասել, որ դա ճիշտ տեղեկություն է, ես պետք է ասեմ, որ դա կեղծ տեղեկություն է ու դա սուտ է»: Փաստացի` հարցին այդպես էլ չի պատասխանել, որովհետև նույնիսկ չի պատկերացնում, որ երբ վիրավորում է ինքը, ինքն էլ պիտի ներողություն խնդրի, երբ պահանջում է ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար: Եթե այսքան տհաճ պատմություն չլիներ, անեկդոտ կդառնար:

Իրականում սա պատմություն է ոչ թե ինչ-որ նախարարի ու ինչ-որ քահանայի, այլ` եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին հետհեղափոխական Հայաստանում: Ու այդ պատմությունը և եկեղեցու դեմ է, և պետության: Եվ սրբապղծության պես է հնչում, երբ կրթության ու գիտության նախարարը հավարտ հարցազրույցի հայտարարում է. «Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները»։ Այո՞, ուրեմն ինչու՞ չեք հարգում:

Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan