Մերօրյա «ռասպուտինները» կամ հանրությանը կեղծ օրակարգ է պարտադրվում

ՀՀ-ում վերջին շրջանում բախվում ենք քաղաքական վաակումի հետ: Սկզբնական փուլում ՔՊ-ն պարբերաբար վանկարկում էր, հանուն մեկ միասնական գաղափարախոսության ու երազանքների հայրենիք կերտելու վեհ նպատակների մասին, շեշտվում էր, որ պետք է պայմանագիր կնքել քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ: Հենց այդ համամարդկային պայմանագրով էլ «հեղափոխության բովով» անցածները բոլորովին նոր՝ «սիրո» ու «հանդուրժողականության» մթնոլորտ պետք է ստեղծեին, ՔՊ-ն էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ պետք է ձեռնարկեր ու լծվեր իրապես Նոր Հայաստան կերտելու գործին:

Ըստ էության՝ իշխանափոխությունից ամիսներ անց տեսնում ենք, որ վերոնշյալ «պետք է»-ներից որևէ մեկը չի կատարվել, ավելին, հակառակ բևեռացումն է տեղի ունեցել: Միասնական գաղափարախոսության մասին խոսք անգամ չեղավ, քանզի կառավարական բարձր աթոռներին բազմածները շարունակում են աշխատել այնպես, ինչպես սովորեցնում են նախկին վարչակազմի հետ աշխատածները: Հնթացս պաշտոններ ստացածներն արագ յուրացնում են բարիքներից օգտվելու «արվեստը», ու սոցիալապես հավասար երկիր կառուցելու գաղափարախոսությունը մնում է երկրորդ պլանում:

Փաստացի «սերն» ու «հանդուրժողականությունը» հակառակ ազդեցությունն ունեցան և իշխանափոխության առաջին իսկ օրերից վերածվեցին ատելության ու անհանդուրժողականության: «Քայլած» երիտասարդները սև ժապավեններով հուղարկավորեցին նախկին իշխանության ներկայացուցիչներին, ապա հրապարակավ դուրս հրավիրեցին բոլոր պաշտոնյաներին, ու «թեկուզ ոչինչ չիմանա, բայց քայլած լինի» սկզբունքով կարևորագույն պաշտոնների նշանակվեցին, օրինակ, կոկորդիլոսի ու հողերի չափման միավորի մասին պատկերացում չունեցողները, հոգևորականին պարոնով դիմողները և այլն: Ատելության մթնոլորտը մինչ օրս էլ թևածում է թե՛ փողոցում, թե՛ համացանցում: Տարբերվող կարծիքի, քննադատական մտքի համար համացանցի կեղծ ու իրական օգտատերերը, իսկ իրական կյանքում նույնիսկ ծանոթ-բարեկամները պատրաստ են ճակատ-ճակատի կռիվ տալու՝ պաշտպանելով «հեղափոխության արժեքները», որոնց մասին պատկերացում անգամ չունեն:

Վստահաբաչ կարող են փաստել, որ դեռևս  որևէ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նոր հայեցակարգ օրակարգ չի բերվել: Արցախի շուրջ լուրջ գործընթացներ են խմորվում, վերլուծություններ են արվում, բայց պետական այրերն այդպես էլ հստակ տեսակետ չեն հնչեցրել, թե մեզ համար ինչն է ընդունելի, և ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ վերելակի մոտ տեղի ունեցած բանակցություններից: Նույնն է, թե ծովի վրայով ցատկ կատարես՝ չիմանալով, թե որ ափին ես ցանկանում հանգրվանել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նոր կառավարիչների թեթև ձեռքով որոշ երևույթների առնչությամբ ընդամենը փոխատեղումներ են եղել: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարն այժմ վերաձևակերպվել է Արցախի դեմ պայքարի, իսկ 30 տարվա վաղեմության մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա վաղեմության, և երկրում ընտրակեղծիքների հիմնադիրներն ու պատասխանատուները սրբի դիմակով են այժմ շրջում: Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերի, և յուրաքանչյուրն իր սուտը բացարձակ ճշմարտության տեղ է մատուցում:

Հ.գ. Ավելին, մենք օրըստօրե ականատես ենք լինում հանրության շրջանում կեղծ օրակարգերի արհեստական ներդրմանը՝ կապված պետական հիմնի, իսկ երեկ արդեն նաև դրոշի փոփոխման հետ կապված: Ըստ երևույթին մենք գործ ունենք դասական շառլատանության հետ:

Անդրանիկ Հարությունյան

loading...
Որտեղի՞ց է սկիզբ առել աղաբլիթ ուտելու ավանդույթը Պուտինը հեռանո՞ւմ է Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում» Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում». «Փաստ» Վարչապետը հիմա էլ մեկնում է Բրյուսել. «Փաստ» 27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ» Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ» Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ» Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ» Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը «Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից». «Փաստ» Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա. «Փաստ» «Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ» Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. «Փաստ» «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ
website by Sargssyan