Պարգևավճարներով դեպի քաղաքական ճգնաժամ

Եվ ուրեմն՝ ՀՀ-ում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: Միով բանիվ` չունենք հստակ պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինենու քանի՞սը չլինեն: Իրականում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու կառավարության կառուցվածքի անորոշությունն ու անհայտությունը միայն մեկ դրսևորումն է:

Ճգնաժամի ամենաուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը`  ինչպե՞ս կարելի է: Սա միանշանակ արդարացված զայրույթ է, բայց դա հետևանք է, իսկ ահա ո՞րնէ պատճառը: Ակնհայտ է, որ պատճառն օրենսդրության մեջ է`  նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները հիանալի պաշտպանություն ունեն` օրենքը: Փաստացի նրանք օրենք չեն խախտել կամ` խախտել են մասնակի` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը:

Հարցը նաև բարոյական հարթություն փոխադրվեց` իսկ բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաներն այդքան ազատ վարվելու պետության գումարների հետ: Ուրեմն` ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Ահա հենց այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն, թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը: Հասարակությունն ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Բայց հասարակությունն իր բազմազանության ու բազմակարծության մեջ չի ուզում ընդունել, որ պետական կառավարումը մեխանիկական գործընթաց կամ թվաբանական գործողություն չէ, որտեղ 2+2 բոլոր դեպքերում պետք է հավասարվի 4-ի: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները` երբ նույն թիմի տարբեր անդամներ սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերն իրենց անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր առավել ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Այսինքն`  պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա արդեն դասական ճգնաժամի հատկանիշ է,ու ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում:

Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ բոլոր պարգևավճարվածները բոլորը մղվեցին մի կողմ ու ասպարեզում մնաց ՊԵԿ-ը, և մամուլում սկսեցին շրջանառվել ՊԵԿ-ի նախագահի պաշտոնանկության լուրերը: Մի քանի աշխատակիցների հետ: Ինչու՞ համապետական սկանդալի շանթարգել է դառնում հենց Դավիթ Անանյանը: Սեփական օգնականներին կամ քարտուղարուհիներին չպարգևատրած «շեֆեր» չեն լինում ու չեն եղել: Բայց փոխարինող փնտրում են միայն Անանյանի համար:

Եվ ոչ այլոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում ասում, որ խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն ու տեղեկացնում էր, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ավելիքան 120 մլրդ դրամ: Հենց նա էր ասում, որ նախորդ ամիսներին լարված են եղե լգործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, բայց վերջին հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում: Փաստացի` հիմա սկսվել է այլ փուլ, և այդ փուլն ունի այլ օրենքներ:

Հիմա արդեն հաշվի չի առնվում, որ նույն Անանյանը պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել հարկային դաշտ բերել նրանց, որ աշխարհի բոլոր դաշտերն անգիր գիտեին, բացի հարկայինից, որ թույլ չի տվել տրիվիալ գողություն իր համակարգում, որ ստուգումներով մտել է այնտեղ, որտեղ էլի Հայաստանի տարածք է, բայց ոչ հարկայինի համար, օրինակ` ՀԿԵ և բացահայտել` ինչ չէր կարելի բացահայտել: Ու եթե կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում և իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման, ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ: Կամ` Հյուսիս-Հարավ հարցու՞մ է շատ ջանացել, ասենք, «Սահակյանշին» ՓԲԸ-ի հարցում ու պարզել է, որ պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա է 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Որ կաշառք չի վերցրել ու չի թողել վերցնեն, որովհետև հավատացել է վարչապետին, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է: Որովհետև պարզապես գործը հասկանում է ու հենց դրա համար հիմնական հարվածները ստանում է «Իմքայլը» դաշինքից: Որովհետև համապետական սկանդալը պահանջում է քավության նոխազ ու ընտրվել է Անանյա՞ն Դավիթը: Իսկ կա՞ մեկը, որ կերաշխավորի գործող օրենքներով ու տիրապետող բարոյականության պատկերացումներով` ՊԵԿ հաջորդ նախագահը գալու է ու վստահ աշխատի, որ մի կես տարուց իրեն չեն հանելու, եթե աշխատանքին զուգահեռ ու աշխատանքից առաջ ու հետո չտրվի մուտիլովկաների ու իր դեմ մուտիլովկաները չեզոքացնելու հույժ անխուսափելի գործընթացին:

Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, երբ դոփում է տեղում ու չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը:

Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan